Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/777

Այս էջը հաստատված է

о к. г., 4, I, 48) Հեքիաթներից (ԹԹ, № 1008/8698–8699, 1063/9556– 9558)։ Առաջին երկու հեքիաթում հիմնական շեշտը դրված է հրեշի և հյուրի երկխոսության վրա, որը լի է անսպասելի հայտնություններով։ Թումանյանին ավելի մոտ է ոչ թե կրոնական սկզբունքների թվարկումը («Два друга») այլ ժողովրդի առողջ դատողությունն ու տրամաբանությունը, չափազանցությունների դիմելու եղանակը։ Բանահյուսական բազմազան նմուշներից Թումանյանն ընտրել է առավել հատկանշական հատվածները, առաջին տարբերակի հարց ու պատասխանի յուրահատուկ շարադասությունը (երբ պատասխանի մեջ կրկնվում է հարցը), որը պատումը դարձնում է կենդանի ու ռիթմիկ։

Ինքնագիրը չի պահպանվել։

Տպագրվում է ԱՀ–ից։

ԽԵԼՈՔՆ ՈԻ ՀԻՄԱՐԸ

(էջ 191, 668)

Առաջին անգամ՝ Հսկ 1908, № 2, էջ 52–55, Հեքիաթ ենթավերնագրով, ապա՝ ԵԺ III, 155–157։

Ինքնագիրը չի պահպանվել։

Այս հեքիաթը գրելիս՝ Թումանյանը նկատի է ունեցել հայկական, ռուսական, վրացական, օսեթական և այլ ժողովուրդների մեջ տարածված բազմաթիվ հեքիաթներ։

Բերենք այս հեքիաթի զանազան տարբերակների բովանդակության սեղմ շարադրանքը և ցանկերը՝ գրված Թումանյանի ձեռքով․

«Խելոքն ու հիմարը»

Сб. 10. 3. 12. О двух братьях
(мингр.)

Խելոք եղբայրը հիմարին որտեղ ծառայության է տալի, մի փորձանք է անում։ Դառնում է հովիվ, բարձրանում է խնձորին, թափ է տալի, ոչխարներին ասում իմ փայը պահեցեք, ով չպահի, գլուխը կկտրեմ։ Իջնում է, տեսնում չեն պահել, գլուխները կտրում է։ էստեղից փախչում են մի ուրիշ տեղ, տիրոջ մորը լողացնելիս՝ խաշում է։ Փախած մի ծառի վրա քնում է։ Գիշերը ավազակները գալիս են տակին փող բաժանեն, հիմարը պղինձը վերևից գցում է գլխներին, փախչում են, փողը թողնում սրանց։

Նույն, էջ 14. Дурак.

(Սկիզբն ուրիշ հեքիաթից), հիմարը եզը տանում է ծախի։ Մի ծառի տակ նստում է հանգստանալու։ Ծառը շարժվում է։

– Հը՞, եզն ուզում ես առնե՞ս։

Ծառը շարժվում է, իբրև թե՝ հա։

– 25 մանեթ կտա՛ս։