Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/780

Այս էջը հաստատված է

ՏԵՐՆ ՈԻ ԾԱՌԱՆ

(էջ 197, 669)

Աոաջին անգամ՝ Հսկ 1908, № 5 , էջ 183–187, Հեքիաթ Հովհ. Թումանյանի ենթավերնագրով, այնուհետև՝ 1910 թ., առանձին պատկերազարդ հրատարակությամբ, «Մեղրագետ» դասագիրք, 1913, Բ տարի, էջ 140–149, ապա՝ Եժ III, 151–154,

Այս հեքիաթի համար Թումանյանը նկատի է ունեցել կաբարդինական «Наскочила коса на камень» (Сб. мат., 12. I. 123), մենգրելական «Священник и причетник» (ն. տ., 10.II.317) ու «Рабочий и наниматель» (ն. տ., 18. III. 35) և ռուսական «Как аукнется, так и откликнется» (ն. տ., 32.II.91) հեքիաթները։

«Տերն ու ծառան» հեքիաթն իր սյուժետային գծով ամենից ավելի մոտ է վերջինին. Այստեղ հերոսները (վաճառական հոր հարստությունը վատնած երեք եղբայրներ) մեկը մյուսի հետևից ծառայության են մտնում հարուստի մոտ, մինչև գարնան գալը, ու դատարկաձեռն հեռանում, և միայն կրտսեր եղբոր շնորհիվ է, որ կարգի են բերում իրենց գործերը ե երջանիկ ապրում։ Այս հեքիաթային սյուժեն Թումանյանը լրացրել է մյուս տարբերակներից քաղած ուշագրավ մանրամասներով, խորացրել հեքիաթի դրամատիզմը և մեղմել որոշ պահեր, Այսպես, «Рабочий и наниматель» հեքիաթում նրան հատկապես գրավում է հարուստ տիրոջ անողոքությունը բացահայտող մանրամասնը, երբ վերջինս ստիպում է աղքատին՝ աշխատել օր ու գիշեր. Պահպանվել է այդ դրվագի գրառումը. «Մինը մի մշակ է բռնում, որ բանի մինչև արևի մեր մտնելը։ [Երբ] մշակն ամբողջ օրը տանջվում է, արևը մեր մտնելուց ետը գալի։ Տերն ասում է․ «ճշմարիա է, արևը մեր մտավ, բայց տես, նրա ախպերը՝ լուսինը դուրս եկավ։ Սա ինչ պակաս է լուս տալի․ դրա համար էլ ետ դառ, գնա բանի, մինչև լուսինը մեր կմտնի, են» (ԹԹ, № 1008/8407)։

Իր հեքիաթի եզրափակիչ դրվագը Թումանյանը շարադրել է ըստ կաբարդինական տարբերակի։ Ահա այդ առթիվ նրա կատարած մի գրառումը, «Մի հարուստ իր ծառաների հետ պայման է կապում՝ նա տուժի իրենցից, ով բարկանա, և ծառաներին տանջում է, բարկացնում ու պատժում, դուրս անում։

Փոքր եղբայրը (ծառաների) գալիս է ծառա մտնում, մինչև կկվի առաջին ձեն ածելը, էնքան է տանջում իր աղին, որ նա ստիպված կնոջը ղրկում է ծառը բարձրանա, ժամանակից առաջ կուկու կանչի, որ ազատվեն ծառայից» (ԹԹ, № 1008/8701),

Վերջին նախադասությունը հեքիաթի մշակման ընթացքում Թումանյանը ծավալել է, վերածելով ընդարձակ երկխոսության, որով միաժամանակ սրամտորեն լուծվում է հեքիաթի հանգույցը։

Այս հեքիաթի գեղարվեստական մշակման շուրջ այլ մանրամասներ ու գրառումներ տե՛ս ԹԹ, № 1008/8410, 1908/8702, 1052/9397, 1063/9554–9555։