Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/784

Այս էջը հաստատված է

«Гулчи-ханум», հայկական «Бедная Мария», Գրիմ եղբայրների «Безручка» հեքիաթները, ինչպես նաև «Косоручка»-ի տարբերակները՝ а, в. с, և սերբական ժողովրդական «Сестра И братья» ավանդությունը) առանձին մոտիվներ ու մանրամասներ։ Ատացվել է ժողովրդական հեքիաթի զանազան տարբերակների վերաշարադրանքների մի շարք, որով և առջնորդվել է գրողը իր այս հեքիաթը մշակելիս (ինքնագիրը տե՛ս ԳԱԹ՝ Թֆ, № 125),

Տպագրվում է՝ Հսկ, հեղինակային ուղղումներով։

ՊՈՉԱՏ ԱՂՎԵՍ

(էջ 211, 686)

Առաջին անգամ՝ Լ I, 1908, էջ 76–78, այնուհետև՝ Լ I, 1909, էջ 75 – 77, Լ I, 1920, էջ 89–91, ապա՝ ԵԺ III, 134–136,

Հեքիաթի համար (ինչպես նշել է Թումանյանն ինքնագրերում) գրողն օգտագործել է հայկական ժողովրդական «Աղվես ու պառավ», «Անծեղն և յուր պոչիկ», «Պառավ և անձեղ», «Լուն ու ոջիլ», «Ճետ ու գուզ» և այլ հեքիաթներ՝ մասնավորապես նկատի ունենալով առաջինը։ Ահա այդ ինքնագրերը.

«Ս. Հայկունի, Կենդանական վեպեր, Ա. գրքույկ, էջ 1. «Գուլգուլ խաթուն»։
Նույն. 4. Լուն ու ոջիլ․
Նույն, 6. Նազլու խանում.
Гримм (Нива-ի), 96, Вошка и блошка.
Պուճուրի մահը. կողպ.
Բոլ(ո)ճիի հեքիաթ. Շիրակա–Նախիջևան.
Ճետ ու գուզ. Հայկունի, Կենդ. վեպ. I, 14։
Նույն. Մուկն ու. պոպոքը. 16.
Ճետ ախպեր. Ս. Հայկունի, I գ.
Ճետը ծառի տակ քուջուջ անելիս, ընկույզն ընկնում է գլխին, կոտրում։ Գնում է ռեսին գանգատ։ Պատահում են այլ կենդանիներ, ճամփին անուններն ասում հանդերով, ումը վատ է վերջանում, ուտում են։
Աղվես ու պառավ. Ա. Հայկունի, Կենդ․ վեպեր, I դ., 9. Սուրմալու.
Աղվեսը պառավի կաթը գողանում է։ Պառավը պոչը կտրում է,
— Պառա՛վ, պառա՛վ, իմ պոչ տու, կցեմ, կցմցեմ, էթամ հասնեմ ընկերներիս, ընձի չասեն՝ «Կոլտո–մսլտո» (Պոչաա-մոչատ), հուստե՞ն կուգաս,
— Գնա կամ բեր, Եվ այլն։
Վանա սազ, Ա. մաս., 99.
Պառավ և անծեղ (կաչաղակ)․
Համով-հոտով, Ա, 380. Անծեղն և յուր պոչիկ,
Ամիրենը կատուն, Ս Հայկունի, Կենդ, վեպ․ I գ., 15 «(ԹԹ, № 1008/8446-8450)»։