Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/785

Այս էջը հաստատված է

Թումանյանի հեքիաթի սյուժեն և կերպարները, նույնիսկ լեզվական որոշ արտահայտչամիջոցներ, քաղված են «Աղվես ու պառավ» Հեքիաթից։

Ինքնագիրը չի պահպանվել։

Տպագրվում է՝ ըստ Լ I, 1922։

1909

ԱՆՀԱՂԹ ԱՔԼՈՐԸ

(էջ 214)

Տպագրվել է առանձին պատկերազարդ հրատարակությամբ (ՄԳ № 4, 1909), ապա՝ ԵԺ III, 170–171։

Ինքնագիրը չի պահպանվել։

Այս հեքիաթի համար, ամենայն հավանականությամբ, հիմք է ծառայել թաթարական մի փոքրիկ անվերնագիր հեքիաթ, որը բերված է Ա. Զախարովի «Народное обучение у закавказских татар» ուսումնասիրության մեջ (Сб мат>, 9, VII, 51)։ Երկուսում էլ նույնն են և՛ կերպարները, և իրադարձությունները, և՛ ծիծաղաշարժ իրավիճակները. Թումանյանի հեքիաթում պատումն աշխույժ է, ռիթմիկ, նախադասությունները կուռ են, ըստ հնարավորին սեղմ, օժտված ներքին հանգավորումով։

1909 թ– Հովհ. Տեր– Միրաքյանի գրախոսականում նշվել է մանուկ ընթերցողների մեջ այս հեքիաթի ունեցած մեծ հաջողությունը։ Դրա պատճառը համարվել է Թումանյանի «բանաստեղծական հումորը», որը «լավապես միանալով նկարչական հումորին՝ մի սիրուն մանկական զվարճալիք են արտադրել» («Նոր դպրոց» 1909, № 6–7, էջ 114–116),

Տպագրվում է ԱՀ-ից։

1910

ՍՈԻՏԼԻԿ ՈՐՍԿԱՆԸ

(էջ 216, 687)

Առաջին անգամ՝ Հսկ 1910, № 3, էջ 73–74, Հեքիաթ ենթավերնագրով, այնուհետև՝ Լ , III 1920, էջ 138–140, Որսի (Սուտլիկ որսկանը) վերնագրով, է II, Կ. Պոլիս, 1922, էջ 44–45, Որսի վերնագրով, ապա՝ ԵԺ III, 174–175։

Ինքնագիրը չի պահպանվել։