Իր այս հեքիաթը գրելիս՝ Թումանյանը հիմնականում օգտագործել է «Սուտլիկ ավչու հեքիաթի» առաջին մասը (տե՛ս ԹԹ, № 1008/8687)։
Պահպանվում են «Հասկերում» և «Լուսաբերում» տպագրված հեքիաթի բնագրի մեկական օրիակները՝ հեղինակային ուղղումներով (ԳԱԹ Թֆ, № 1384 և 1402/17)։ Վերջինի բնագրի վրա (թերի), վերնագրի վերևում, սև մատիտով նշված է՝ «Հասկերինը գնել»։
Պահպանվել է հեքիաթի մշակման մի հատվածի սևագիր ինքնագիրը ԹԹ, № 1096/10283—10284), գրված թղթի երկու էջերի վրա, սև թանաքով և մատիտով։ Թղթի եզրերը պատռված են, որի հետևանքով որոշ բառեր և տողեր վնասված են։ Մի քանի բառ վերականգնված է սուր փակագծերում։
Տպագրվում է՝ Հսկ, հեղինակային ուղղումներով։
ԲԱՐԵԿԵՆԴԱՆԸ
(էջ 218)
Առաջին անգամ՝ Հսկ 1910, № 11, էջ 318—319, Հեքիաթ ենթավերնագրով, ինչպես նաև՝ վրացերեն, «Չեչիլի» ամսագրում, (Թիֆլիս, 1911, № 2), Լ. Կարապետյանի թարգմանությամբ, այնուհետև՝ ԵԺ 111, 172—173։
Ինքնագիրը չի պահպանվել։
Հեքիաթի համար Թումանյանը նկատի է ունեցել հայկական «Рамазан» (Сб. мат. 28, II, 151), իմերեթական «Кто глупее» (Сб. мат. 19, II, 30)» «Где есть дураки?» (Сб. мат. 7, II, 53) և այլ հեքիաթներ (տե՛ս ԹԹ, № 1008/8290, 1008/8500—8502, 1063/9530— )534, 1063/9540—9543), հիմնականում օգտագործելով հայկական տարբերակի առաջին մասը, որի բովանդակության համառոտ շարադրանքը, ինչպես նաև հեքիաթին վերաբերող ցանկեր ու գրառումներ գտնում ենք գրողի ինքնագրերում,
- «(Բարեկենդանի համար)
Մարդը «ռամազանի» (տոնի) համար պաշար է առնում, պահում են։ Կինը մի օր տեսնում է մեկին անցնելիս, ձեն է տալի, թե՝ դո՞ւ ես ռամազանը, ինչո՞ւ չես քու բաները տանում, ու տալիս է իրեն։ էսպես իրար ետևից։
Сб. 28. Рамазан. 2. 151. арм.
Сб. 7. 2. 53. русск. Где есть дураки?
Խառը
Сб. 19. 2. 30. Имерет. Кто глупее? (սկիզբը՝ «Անխելք աղջիկները»)։
Афан. Вороватой мужик. № 220.
Гримм, кн. X (изд. Гатцука). Умники.
Сб. 19. 2. 107. Дурак (груз.)