«Լիդր գզող. լիդր մանող աղջիկը»
Մերը անշնորհք, անբան աղջկանը գովելով՝ մարդու է տալի, թե օրը մի լիդր գզում է ու մանում»։ Մի սովդաքար տանում է, օխտը բեռը բամբակ թողնում մոտը, գնում»։ Մնում է բամբակը, սատանի օգնությամբ (դիպվածով) գզում է։ Մարդը գալիս է, ուրախանում։ Մայրը ճաշի ժամանակ վեր է կենում, բզեզին գլուխ տալի, մոքիր ասում, թե մեր ցեղն էսպես է, որ շատ բան են անում, պստիկանում են էսպես։ Մարդն էլ կնոջն արգելում է բան անելը. (ԹԹ, № 1008/8681)։
Տպագրվում է Հսկ–ից։
ՔԵՖ ԱՆՈՂԻՆ ՔԵՖ ՉԻ ՊԱԿՍԻԼ
(էջ 229, 695)
Տպագրվել է 1911 թ., առանձին պատկերազարդ հրատարակությամբ։ Արևելյան զրույց ենթավերնագրով, այնուհետև՝ Լ V, 1917, էջ 19–25, ապա՝ ԵԺ III, 179–183,
Ինքնագիրը չի պահպանվել.
Գրելու համար հիմք է ծառայել «Шах Аббас и Фарадаж» արևելյան հեքիաթը (C6. m3t,, 13, II, 167), գրի առնված Ելիզավետպոլի նահանգի Ղազախ գավառում։
Պահպանվել է հեքիաթի բովանդակության հակիրճ շարադրանքը.
C6. 13. 2. 167. Шax A66ac и Oapaик.
Շահ-Աբասը ծպտյալ ման գալիս հանդիպում է մի մարդու՝ չուստ կարկատողի, որ երաժիշտներով ուրախանում է։ Սրա հետ ծանոթանում է ու փորձելու համար զանազան արգելքներ ստեղծում։ Բայք Ֆարաջը միշտ մնում է ուրախ ու բարի.
Շահը վերջը վարձատրում է ու հայտնում (ԹԹ, № 1008/8712),
Տպագրվում է ԱՀ-ից,
1912
ՔԱՋ ՆԱԶԱՐԸ
(էջ 235, 696)
Առաջին անգամ՝ 1912 թ, ԱՀ, այնուհետև՝ Լ III, 1920, էջ 55–63, ԳԳ քրեստոմատիա, էջ 24–31, «Հեքիաթ» ենթավերնագրով, ինչպես նաև՝ «Opнон» ամսագրում (Թ., 1919, № 5, էջ 30–49), Ա. Մադաթյանի թարգմանությամբ, ապա՝ ԵԺ III, 188–196։
Թումանյանն իր այս Հեքիաթը գրել է 1908 թվականին, սակայն ինքնագիրը կորել է նույն տարվա դեկտեմբերին, նրա ձերբակալության ժամանակ տարված թղթերի հետ։ Այդ մասին գրել է Թումանյանն իր որդուն՝ Մուշեղին ուղղած 1912 թ. հոկտեմբերի 7-ի նամակում (ԵԺ III, 513), որն առայժմ անհայտ է։