Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/792

Այս էջը հաստատված է

1908/8283—8286, 1008/8357, 1008/8680, 1008JS682-8685, ԳԱԹ Թֆ,

№145։

Կովկասյան և այլ ժողովուրդների մոտ լայնորեն տարածված այս պատումն ունի երկու խմբագրում։ Տարբերակների մի մասում հերոսն իր ձիու հետ թաքուն փախչում է տնից, քանի որ մայրն ուզում է վերացնել իմաստուն ձիուն (մի դեպքում, քանի որ ամբողջ ազատ ժամանակը իր սիրելի ձիու հետ անցկացնող տղան կթերանար ուսման մեջ[1], այլ դեպքում, հանձին այս հրաշք-կենդանու մայրն արգելք է տեսնում իր սիրախաղերի համար[2]) կամ իր թագավոր–հոր խոստման համաձայն տրվում է դերվիշին[3]։ Անծանոթ երկրում հայտնված հերոսը մտնում է թագավորի (շահի, խանի) պալատը որպես ձիապան (այգեպան), ամուսնանում Է թագավորի փոքր աղջկա հետ և, շնորհիվ իր կատարած քաջագործությունների, ճիշտ Է, ոչ առանց խելացի ձիու (կամ՝ առյուծի, արծվի) միջամտության հասնում Է թագավորական բարձունքի և դառնում բոլորի սիրելին։

Երկրորդ ճյուղի տարբերակները բավական հեռանում են նախորդներից։ Սրանք Էլ, իրենց հերթին, բաժանվում են երկու ենթախմբի, մեկում հերոսին վռնդում են տանից, քանի որ նա իր՝ չափից դուրս վախկոտությամբ, անբանությամբ ու նաև՝ ամբարտավանությամբ ձանձրացրել ու զզվեցրել Էր տանեցիներին։ «Հազար չար ու շառով» լի դրսի աշխարհում հայտնված հերոսը ակամա «սխրանք» Է կատարում՝ ջարդելով իրեն կամ ձիուն անհանգստացնող ճանճերին կամ մժեղներին։ Այնուհետև, դեպքերի երջանիկ դասավորությամբ, նա, անկախ իրենից, կատարում Է մեկը մյուսից զարմանահրաշ քաջագործություններ և հասնում մեծ դիրքի ու կարողության[4]։

  1. «Приключения мальчика» (татарская детская сказка), Сб. мат., 35, II, 88.
  2. «Нарун–Незнайко» (адыгская сказка). Сб. мат., 21, И, 196. «Незнайко» (сказка терских казаков). Сб. мат., 7. 1. 141. «О трех братьях» (чеченская сказка). Н. Семенов. Туземцы северо–восточного Кавказа, 123. «Иван Иванович». «Незнайко» (малорусские сказки). Рудченко. Народные малорусские сказки, I, 104, 109 և այլն։
  3. «Авиль–Касим и Авиль Мамад» (татарская сказка). Сб. мат., 3, II, 118, «Арслан–хан и Батыр–хан» (дагестанская сказка). Сб. мат., 2, II, 121, «Царевич, отданный дервишу (армянская сказка). Сб. мат., 13, II, 99 և այլն։
  4. «Сказка о храбреце Незнае» (чеченская сказка). Сб. мат., 22, III, 4. «Богатырь Назнай (аварская сказка), Сб. св. о. к. г. 2, V, 71. «Жалкий бродяга одним махом побивает больше тысячи» (адигекая сказка). Сб. мат., 21, II, 181, Դժիկոն Հհ էջ 220-225 «Վախկոտ սարասքյար» ՀԺՀ պր․ 6, Թ․ 1890, էջ 45–47 և այլն։