Անխելք աղջիկները, որ լաց են լինում, թե իրենք ապագա երեխան մեռել է,
ԽԱՌԸ
Сб. 19. 2. 30. Кто глупее? (имерет.).
Իր ամբողջ ընտանիքը ծառի տակ ողբում է։ Մարդը թքում է, հեռանում։ Թե՝ գնամ, եթե ձեզանից էլ հիմարը գտնեմ, Էն ժամանակ ետ կգամ ։
(Գնում է նոր մարդը, մեռած այրի կնոջից մարդու արծաթի գոտին, ծախսի փողը վերցնում, իբր հանդերձյալից եկած և այլն)։
ԽԱՌԸ
Сб. 7. 2. 53. Где есть дураки? (русск.)
Аф. 3. 349. Вороватой мужик.
Ск. Гримма. Умная Эльза.
Նավ. 5. 27. Խելքպակաս քուրերուն հեքիաթը (Խրիմ)
Վերջում հայրն էլ բերում է, մի մոզի ունեին, էն մորթում, խալխին հրավիրում, թոռան քելեխը տալի» (ԹԹ, № 1008/8488—8490)։
Թիֆլիսի «Նոր Դար» թերթի «Խառն լուրեր» բաժնում «Մեր երկրի կյանքից» խորագրով դեռևս 1889 թ. տպագրվել է բանահյուսական հետևյալ նմուշը, որ, հավանաբար, նույնպես արժանացել է Թումանյանի ուշադրությանը և ստեղծագործական ազդակ հանդիսացել «Կիկոսի մահը» գրելու համար.
«Ծառի տակ նստած մայր ու աղջիկ կար են անում։ Աղջիկը մի ասեղ է քաշում և լաց լինելով «Թունի վա՛յ» կանչում։ Մայրը, համբերությունից դուրս գալով, հարցրեց.
— Ախչի, խէ՞ լացս ինում։
— Թունի վա՛յ, Թունի վա՛յ,
— Ախչի, քը՞ նհետ չըմ, խէ՞ լացս ինում։
— Թունի վա՛յ, Թունի վա՛յ։
— Ը՛, ցավս քաշիս, յանի խէ՞ լացս ինում, դե մին ասի տենամ հինչ կա ըլի՛, որ ըտի տըրըքտըբաքում ըս։
— Կմըծանամ, Թունի վա՛յ, մարթի կքնամ, Թունի վա՛յ, ընդեղան նհետը մին խոխա կը բերիմ, Թունի վա՛յ,՛ խոխաս կմծանա, կտնիմ անըմը Թունի, Թունի, Թունի վա՛յ, եննան Թունիս նիկնի ծառը, որ թոթ օտի, ընդեղան երկնգնի, վեննը կոտրի։ Ես էլ կասիմ. Թունի վա՛յ, Թունի վա՛յ․․․» («Նոր Դար» 1889, № 101)։
Պահպանվել է հեքիաթի գրության համար հիմք ծառայած տարբերակների հակիրճ բովանդակությունների ինքնագիրը (ԳԱԹ Թֆ, № 134)։ Թղթի մեծադիր էջերի ձախ կեսերի վրա գրի է առնված հայկական Ժողովրդական «Խելքպակաս քուրերուն հեքիաթի», իսկ ձախ կեսերին՝ ռուսական «Где есть дураки? և իմերեթական «Кто глупее?» հեքիաթ–