հեքիաթների սեղմ բովանդակությունները։ Ինքնագրի մաքուր էջերից մեկի վրա Թումանյանի ձեռքով նշված Է օգտագործված գրականության ցանկը.
Сб. 19. 2. 30.
Сб. 7. 2. 53. «Где есть дураки?
Афан. «Вороватый мужик».
Նավ. 5. 27. Խելքպակ<աս> քուր<երուն> հեք<իաթը>
Բնագրի լուսանցքներում տրված են «Գնացի մարդի...» չափածո հատվածի մի շարք մշակումներ։
Տպագրվում Է՝ Հսկ, հեղինակային ուղղումներով։
1914
ՁԱԽՈՐԴ ՓԱՆՈՍԻ ՀԵՔԻԱԹԸ
(Էջ 250, 701)
Տպագրվել Է՝ Հսկ 1914, № 1, Էջ 2–4, այնուհետև՝ Լ III, 1920, Էջ 12–15, «Ձախորդ Փանոսը» վերնագրով, ապա՝ Եժ III, 201–202։
Պահպանվել են «У кого и на гору везет, а у другого и под гору не двигается» չեչենական հփեքիաթի (Сб. Мат., 32, II, 64) մասին ինքնագիր նշումներ, որոնցից մեկը հեքիաթի սեղմ, մի քանի ուրվագծերով արված, իսկ մյուսն ավելի ընդարձակ վերապատմված բովանդակությունն Է, որը դարձել Է այս հեքիաթի հիմքը։– Ահա դրանք.
«Գնում Է փետ կտրելու, սելը կանգնեցնում Է ծառի տակ, կտրում սելի վրա, ջարդում, կացինը լիճը գցում, շորերը տանել տալի, գիշերը տուն գալի, շունը ոտն է պոկում, կինն Էլ դուրս է անում» (ընդգծումը հեղինակինն է– Խմբ., ԹԹ, №1008/8289)։
«Մի մարդ գնում է փետ բերելու։ Սայլը կանգնեցնում է ծառի տակին ու կտրում, որ վրեն ընկի։ Ծառն ընկնում է սայլի վրեն, սայլն էլ ջարդում, եզներն էլ սպանում։
Փոր–փոշման կացինը վերցնում է, տուն գնում։ Ճամփին տեսնում է՝ լճում բադեր են լողում։ Ասում է՝ գոնե սրանցից մինն սպանեմ, տուն տանեմ։ Կացինը գցում է։ Բադերը թռչում էն, կացինը լիճն Է ընկնում, կորչում։ Շորերը հանում Է, դնում լճի ափին, ինքը մեջն Է մանում, որ կացինը գտնի, անցնողները շորերը առնում են, տանում։ Դուրս Է գալի, մնում տկոր կանգնած։ Սպասում Է մինչև մթնի, որ տուն գնա։ Մտածում Է, որ Էնպես տկլոր Էլ կնոջ մոտ չգնա, գնում Է իր եղբոր մոտ և այլն» (ԹԹ, № 1008/8497—8498)։
Սա այն եզակի դեպքերից Է, երբ բանահյուսական նյութը մշակելիս, Թումանյանը նկատի Է ունեցել դրա միայն մեկ տարբերակ։ Իր հեքիաթում նա գրեթե չի շեղվել չեչենական հեքիաթի սյուժետային գծից։ Երկուսում Էլ նույնն Է հերոսի անհաջող գործողությունների հաջորդականությունը, բայց վերջաբանը բոլորովին այլ Է։ Հեքիաթում կինն ազատվում Է ամեն ինչ կորցրած և հաշմված, ուստի և ավելորդ դարձած