Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/797

Այս էջը հաստատված է

խաղակից է շտապում նորից ամուսնանալ և շարունակել իր անհոգ ապահով կյանքը։ Այս հանգուցալուծումը չի բավարարել Թումանյանին, և նա իր հեքիաթն ավարտել Է ինքնուրույն գրված մի մեծ հատվածով։

Ինքնագիրը չի պահպանվել։ ԳԱԹ Թֆ, № 1402/15-ում գտնվում է «Հասկերի» երկու օրինակ՝ հեղինակային ուղղումներով։

Տպագրվում Է՝ Հսկ, հեղինակային ուղղումներով։

ԹԱՐԳՄԱՆՈԻԹՅՈԻՆՆԵՐ ԵՎ ՓՈԽԱԴՐՈԻԹՅՈԻՆՆԵՐ

Թումանյանը թարգմանել ու փոխադրել Է տարբեր ժողովուրդների՝ ռուսական, գերմանական, ճապոնական, իտալական, իռլանդական, արաբական, հնդկական և ամերիկյան հնդկացիների հեքիաթներ։

Ելնելով այն ըմբռնումից, որ հեքիաթները, համամարդկային երկեր լինելով հանդերձ, միաժամանակ ազգային են, տվյալ ժողովրդի արվեստի նմուշ, Թումանյանն իր թարգմանած ու փոխադրած հեքիաթների մեջ մուծելով հայ ժողովրդական մտածողություն և լեզվական պատկերներ, չի կտրել դրանք ազգային հողից։ Դա հիմք Է տվել նրան այդ հեքիաթների վերնագրերի տակ ամեն անգամ նշելու դրանց ազգային համապատասխան ծագումը՝ «Հնդկական հեքիաթ», «Գերմանական հեքիաթ», «Ռուսական հեքիաթ» և այլն։

Հովհ․ Թումանյանի անձնական գրադարանում պահվում են ռուս անվանի բանագետ Ա․ Ն. Աֆանասևի (1826–1871) կազմած ռուսական ժողովրդական և մանկական հեքիաթների 1897, 1901 և 1913–1914 թթ. հրատարակությունները, ինչպես նաև գերմանական, ճապոնական և այլ ժողովուրդների հեքիաթների բազմաթիվ հրատարակություններ։

Պատասխանատվության մեծ զգացումով մոտենալով հեքիաթների թարգմանության գործին՝ Թումանյանը միաժամանակ հանդես Է բերել ստեղծագործական որոշ ազատություն՝ երբեմն շեղվել Է սյուժետային գծից, սեղմել կամ հանել Է զգալի հատվածներ (տե՛ս «Գրիմ եղբայրների հեքիաթների» ծանոթագրությունը), ավելացրել որոշ ինքնաստեղծ մասեր («Ոսկի քաղաքը» հեքիաթի չափածո կտորները), առանձին հատվածներ դարձրել չափածո (տե՛ս «Գեղեցկուհի Վասիլիսան» հեքիաթի ծանոթագրությունը)։ Սրանց շնորհիվ այս հեքիաթները ենթարկվել են հայ ժողովրդական հեքիաթների յուրահատուկ օրինաչափություններին և կրում են գրողի անհատականության կնիքը։

Այս բոլորի շնորհիվ այլ ժողովուրդների հեքիաթների թումանյանական թարգմանությունները հավասար իրավունքով մտնում են հայ գրականության գեղարվեստական արժեքների շարքը։

Օտար հեքիաթների վրա Թումանյանի կատարած ստեղծագործական աշխատանքի մասին տե՛ս Ի. Սաֆրազբեկյան, ճապոնական հեքիաթները Թումանյանի թարգմանությամբ (ՀՍՍՀ ԳԱ Տեղեկագիր հասարակական գիտությունների, Երևան, 1961, № 11, Էջ 87–96), Հ. Թումանյանի թարգմանական հեքիաթները (նույն տեղում, 1962, № 12, Էջ 93–104),