Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/798

Այս էջը հաստատված է

Ռուսական հեքիաթները Թումանյանի թարգմանությամբ («Սովետական գրականություն», Երևան, 1963, № 3, էջ 123–129), Գերմանական հեքիաթները Հովհաննես Թումանյանի թարգմանությամբ (ՈԻՀ 1, 60–84)։

1910

ՈՍԿԻ ՔԱՂԱՔԸ

(էջ 253, 702)

Առաջին անգամ՝ Հսկ 1910, № 1, էջ 11–14, № 2, էշ 49–53, Հնդկական հեքիաթ ենթավերնագրով, այնուհետև՝ 1911 թ., ԱՀ, ապա՝ Եժ III, 224–232։

Թարգմանել է 1909 թ.։

Ինքնագիրը չի պահպանվել։

Տարբեր ժողովուրդների բանահյուսության մեջ տարածված հեքիաթային այս սյուժեն մշակելիս՝ Թումանյանը հիմք է ընդունել Ցու․ Դունգերնի մշակած հնդկական հեքիաթի ռուսական թարգմանությունը՝ հրատարակված Ա. Նևելովայի «Сто сказок разных стран и народов» Ժողովածուի մեջ։

Գրելով իր երկերի հրատարակության նկատմամբ գրողի պահանջկոտության մասին ընդհանրապես՝ Նվարդ Թումանյանը այս հեքիաթի 1911 թ. հրատարակության միջոցին գրողի մտահոգությունների առթիվ հիշում է. «Ոսկի քաղաքի» տպագրության ժամանակ հայրիկին բանտարկեցին։ Շատ էր անհանգստանում գրքույկի հրատարակության որակով, ամեն անգամ, երբ բանտ էինք գնում տեսակցության, հարցնում էր, խնդրում, որ հետևենք, հետաքրքրվենք, որ հանկարծ սխալներով ու վատ չհրատարակվի» (Ն. Թումանյան, 78)։

«Ոսկի քաղաքի» բանաստեղծական հատվածները, որ պատկանում են Թումանյանի գրչին, շեշտում են հեքիաթի քնարականությունն ու հուզական լիցքը և նրան հաղորդում արևելյան երգախառն պատումի երանգ։

Պահպանվում է 1911 թ. հրատարակության երկու օրինակ՝ հեղինակային ուղղումներով, որոնցից մեկը, վերջից թերի, ունի մասնակի ուղղումներ և ընդգծումներ (ԳԱԹ Թֆ, № 1371)։

Տպագրվում է՝ ԱՀ (1911), հեղինակային ուղղումներով։

1911

ՓՈՔՐԻԿ ՁԿՆՈՐՍԸ

(էջ 263)

Առաջին անգամ՝ 1911 թ., ԱՀ (ՄԳ, № 19), ապա՝ Եժ III, 235-237։

Ինքնագիրը չի պահպանվել։

Ճապոնական այս հեքիաթը Թումանյանը թարգմանել է ռուսական