Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/799

Այս էջը հաստատված է

հրատարակությունից («Урасима или маленький рыбак», Москва, 1904)՝ օգտագործելով ճապոնացիների կյանքն ու կենցաղը վերարտադրող վերջինիս նկարազարդումները։

Թարգմանված է 1910 թ. վերջերին կամ 1911 թ. առաջին կեսին:

Թարգմանության թվականը որոշվում է ըստ Հսկ, 1910, № 11 և 9911, № 2–ում լույս տեսած հայտարարությունների, ըստ որոնց՝ «Մանկական գրադարան» մատենաշարով շուտով լույս են տեսնելու նաև «Փոքրիկ ձկնորսը» և «Լեզուն կտրած ծիտիկը» հեքիաթները:

Տպագրվում է ԱՀ–ից:

ԼԵԶՈԻՆ ԿՏՐԱԾ ԾԻՏԻԿԸ

(էջ 267)

Առաջին անգամ՝ 1911 թ., ԱՀ (ՄԳ, № 14), ապա՝ ԵԺ III՝, 233–234:

Թարգմանել է 1910 թ. վերջերին կամ 1911 թ. առաջին կեսին։ Թարգմանության թվականը որոշվում է ըստ Հսկ 1910, № 11 և 1911, № 2–ում լույս տեսած հայտարարությունների (տե՛ս նախորդ ծանոթագրությունը), ինչպես նաև ըստ գրողի հիշյալ մատենաշարի հրատարակիչ Մարիամ Թումանյանին ուղղած 1911 թ. օգոստոսի 6-ի նամակի (ԵԺ V, 342)։

Ինքնագիրը չի պահպանվել։

Ճապոնական այս հեքիաթը թարգմանելիս՝ Թումանյանը նկատի է ունեցել նրա ռուսական տարբեր մշակումները, ինչպես նաև՝ ճապոներեն բնօրինակը, որի ինքնատիպ նկարազարդումներն օգտագործել է հեքիաթը տպագրելիս: Հրատարակչին ուղղած իր վերոհիշյալ նամակում, խոսելով նոր լույս տեսած իր այս հեքիաթի մասին, Հովհ. Թումանյանը գրում է. «Դա մանկական ամենալավ հեքիաթներից մինն է, իսկ նկարները կարծեմ իրենց նմանը դեռ չեն ունեցել հայոց մանկական գրականության մեջ» (ԵԺ V, 343),

Այս հեքիաթների հրատարակության կապակցությամբ լույս է տեսել Մարգար Ավետիսյանի գրախոսականը, Մա–ր ստորագրությամբ (Հր, 1911, հուլիսի 29, № 163): Ահա թե ինչ է գրում նա այս առիթով. «1911 թ. ես մի փոքրիկ գրախոսական գրեցի նրա «Ճապոնական հեքիաթների» փոխադրության առթիվ և հոդվածի մեջ գործածեցի «մեծ բանաստեղծ» բառերը նրա հասցեին: Մի քանի օրից հետո մի նամակ ստացա նրանից, որի մեջ իր տպավորությունն էր հայտնում իմ այս կամ այն դիտողության առթիվ և ապա գրում էր. «Իսկ էն բառի համար («մեծ») ականջդ եմ քաշում» (ԹԺՀ, 184)։

Տպագրվում է ԱՀ–ից: