Ռուսական բանահյուսության մեջ տարածված՝ բարի ու գեղեցիկ որբ աղջկա մասին պատմող ժողովրդական այս հեքիաթը թարգմանելիս՝ Թումանյանն ուսումնասիրել է վերջինիս զանազան տարբերակները՝ «Վաճառականի աղջիկ գեղեցկուհի Վասիլիսան» «Избранные русские сказки», Москва, 1901, издание И. Сытина), «Իմաստուն Վասիլիսան» («Русские сказки для маленьких детей, Москва, 1900, издание А. Ступина), «Գեղեցկուհի Վասիլիսան» (առանձին պատկերազարդ հրատարակություն, С. Петербург, 1902), օգտագործելով հեքիաթի վերջին տարբերակը և չշեղվելով նրա սյուժետային գծից։ Հերոսուհու դիմում–խնդրանքը տիկնիկին, ի տարբերություն բնագրի, Թումանյանը վերածել է չափածոյի:
Պահպանվում է Հսկ–ում տպագրված հեքիաթի մի օրինակը, որտեղ Թումանյանն ուղղել է վրիպակները և կատարել մասնակի խմբագրումներ (ԳԱԹ Թֆ, № 1402/7), որի հիման վրա հեքիաթը երկրորդ անգամ լույս է տեսել 1916 թ.:
Տպագրվում է ՌՀ–ից:
1914
ԿԱԽԱՐԴԻ ՔՍԱԿԸ
(էջ 319, 705)
Առաջին անգամ` Հսկ 1914, № 1, էջ 73–78, Իտալական ժողովրդական հեքիաթ ենթավերնագրով, այնուհետև՝ 1916 թ., ՕՀ պրակ 1, կ 12–20, ապա՝ Կժ 111, 275–279:
Թարգմանությունը կատարված է ռուսերենից:
Ինքնագիրը չի պահպանվել:
Տպագրվում է ՕՀ–ից:
ԱՆԳԻՆ ՔԱՐԸ
(էջ 319, 705)
Առաջին անգամ` Հսկ 1914, № 6, էջ 168–714, Չիստյակովի պատմածից ենթավերնագրով, այնուհետև՝ ՕՀ 1916, պրակ 2, Էջ 3–11, ապա՝ Եժ III, 280–286:
Ինքնագիրը չի պահպանվել:
Թարգմանված է արաբական «Драгоцонный камень» հեքիաթից (М. Чистяков. Весна. Новые повести и рассказы. С.–Петербург, 1903, с. 46–56):
Տպագրվում է ՕՀ–ից: