մարեցված են հայկական միջավայրին, հերոսների մեծամասնությունը կրում է հայ մանկանը հասկանալի անուններ՝ Լուսերես, Վարդերես (նաև՝ Լուսիկ, Վարդուշ), Մոխրոտ, Կարմրիկ։ Ստեղծագործաբար մոտենալով նյութին՝ գրողը հրաժարվել է տառացի թարգմանության սկզբունքից։ Ձեռքի տակ ունենալով հիմնականում Գրիմ եղբայրների հեքիաթներից Վ. Գատցուկի և Ա․ Ֆեոդորով-Դավիդովի կատարած թարգմանությունները[1], նա ստեղծել է հայի հոգեբանությանն ու մտածողությանը հարազատ և ժողովրդական բառ ու բանով համեմված ազատ փոխադրություններ։
Թումանյանի թարգմանությունները լույս տեսան երեք գրքույկով.
Գրիմ եղբայրների հեքիաթները, թարգմ. Հովհ. Թումանյան, պր. 8–9, Թիֆլիս, Կովկասի. հայոց հրատարակչական ընկերության հրատարակություն, 1914–1915։
Պր. 1. Լուսերեսն ու Վարդերեսը, Սագարած աղջիկը, Զարմանալի աշուղը, 32 էջ։
Պր. 2. Գորտը, Անտառի տնակը, Հենզելն ու Գրետելը, 28 էջ։ Պր. 3. Կարմրիկը, Մոխրոտը, ճերմակ օձը, 30 էջ։
Այդ հեքիաթները, բացի հետագա բազմաթիվ առանձին հրատարակություններից, տպագրվել են՝ ԵԺ III, 219–223, 287–338։
Սույն հրատարակության համար հիմք են ընդունվել 1914–1915 թթ. տպագրված պրակները՝ հետևելով հեքիաթների նույն դասավորությանը։
Ինքնագրերը չեն պահպանվել, բացի «Գորտը» հեքիաթից, որի թարգմանության սևագիր տարբերակը (ԳԱԹ Թֆ, Л» 132) տպագրվել է՝ ԵԺ ,111, 417—418, և զետեղվում է սույն հատորի «Տարբերակներ» բաժնում։
1916
ԿԱՐՄԻՐ ԾԱՂԻԿԸ
(էջ 394, 708)
Առաջին անգամ՝ ՌՀ, էջ 3—14, ապա՝ ԵԺ III, 339—348։
Թարգմանությունը կատարված է մոտավորապես 1915 թ. վերջերին, քանի որ Առաջին համաշխարհային պատերազմի սկզբից մինչև 1915–ի սեպտեմբերը Թումանյանը հիմնականում զբաղվել է հասարակական գործունեությամբ։ Այս ընթացքում նա թարգմանել է միայն ռուսական «Կարմիր ծաղիկը» և գերմանական «Աներևույթ թագավորությունը», հեքիաթները։
Կովկասի հայոց հրատարակչական ընկերությունն իր 1918 թ.
- ↑ Сказки, изложенные по сборнику братьев Гримм В. А. Гатцуком, изд. А. Д. Ступина, вып. 1–10, Москва, 1909–1913. Сказки и фегсиды братьев Гримм. Перевод А. А. Феодорова–Давыдова, т. 1–2, Москва, <б. г.>