հունարի 14–ի նիստում որոշում է ընդունել, ըստ որի՝ «Հ․ Թումանյանի հեքիաթները, որոնք հանձնված են տպագրության, մաս–մաս բաժանել ռուսական և արտասահմանյան <1 անընթ.> անուններով» (ՊԿՊԱ, ֆ 318, ց 1, գ 15, թ 2)։ Նույն՝ 1916 թ. լույս են տեսնում Թումանյանի թարգմանած հեքիաթները «Ռուսական հեքիաթներ» և «Օտար հեքիաթներ» (2 պրակով) խորագրերով, որտեղ, բացի նոր թարգմանված վերոհիշյալ երկու հեքիաթից, մնացածները վերահրատարակություն են։
Պահպանվել է հեքիաթի երկու ինքնագիր, սևագիր՝ ԱՁ (աոաջին երեք էջը՝ Թումանյանի դստեր ձեռագրով), որտեղ բայերը անցյալ կատարյալից փոխված են պատմողական ներկայի, և Համլիկ Թումանյանի ձեռքով արտագրված և Թումանյանի խմբագրած մաքրագիր օրինակը ԲՋ (ԳԱԹ Թֆ, № 165)։
Այս հեքիաթի թարգմանության համար հիմք է ծառայել ռուս գրող Ս. Տ. Ակսակովի «Ալվան ծաղիկը» («Аленький цветочек») հեքիաթը, ենթարկվելով որոշ կրճատումների։
Տպագրվում է ՌՀ-ից։
ԱՆԵՐԵՎՈԻՅԹ ԹԱԳԱՎՈՐՈԻԹՅՈԻՆԸ
(էջ 406, 709)
Առաջին անգամ՝ 1916 թ., ՕՀ պրակ 2, էջ 3–14, Գերմանական ենթավերնագրով, ապա՝ ԵԺ III, 349–356։
Թարգմանել է մոտավորապես 1915 թ․ վերջերին (տե՛ս «Կարմիր ծաղիկը» հեքիաթի ծանոթագրությունը)։
Պահպանվել է հեքիաթի ինքնագրի սևագիր օրինակը (ԳԱԹ Թֆ, № 148)՝ սև և կարմիր մատիտագիր ուղղումներով։ Այն ունի Գերմանական [Լեանդերից] ենթավերնագիրը։
Տպագրվում է ՕՀ–ից։
1910–ԱԿԱՆ ԹՎԱԿԱՆՆԵՐ
ՈՍԿԻ ԲԱՆԱԼԻՆ
(էջ 415, 712)
Գերմանական ժողովրդական այս հեքիաթը Թումանյանը թարգմանել է ռուսերենից, հավանաբար, 1910–ական թվականներին։
Պահպանվել է ինքնագիրը (ԳԱԹ Թֆ, № 15), որի վրա կան Թումանյանի ուղղումներն ու նշումները, բնագրի բայերը անցյալ կատարյալից փոխված են ներկայի։
Տպագրվել է՝ ԵԺ 111, 421–426։
Տպագրվում է ինքնագրից։