ՍՏՈՐՈԺ ՄԱԹՈՍԸ
(Էջ 485)
Առաջին անգամ որոշ վերադասավորումներով և խմբագրումներով՝ ԵԺ III, 392:
Գրել է 90–ական թթ. կեսերին և պետք է մտներ «Մերոնք» պատմվածաշարի մեջ (Ա. Իննիկյան, 526—527)։
Ինքնագիրը պահվում է ԳԱԹ Թֆ, № 137։
Տպագրվում է ինքնագրից։
էջ 485, տ 15 Сторож– Պահակ։
<ՀԱՆԵՍՆ ՈԻ ԽՈԻԴԻՆ>
(Էջ 486)
Առաջին անգամ՝ ԵԺ III, 393–394։
Գրել Է 90–ական թթ․։
Ինքնագիրը պահվում Է ԳԱԹ Թֆ, № 142։
Տպագրվում Է ինքնագրից։
ՎԻԳԵՆ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ
(Էջ 488)
Առաջին անգամ՝ Ա. Իննիկյան, 521–522։
Գրել Է 90–ական թթ.։
Թումանյանն իր տեղեկությունները քաղել Է Միքայել Չամչյանցի պատմությունից, իսկ վերջինս՝ Վարդան պատմագրից (տե՛ս Չամչեունց։
Պատմութուն Հայոց, Հ. Գ, Վենետիկ, 1786, Էջ 47–48)։
Ինքնագիրը պահվում Է ԳԱԹ Թֆ, № 127։
Տպագրվում Է ինքնագրից։
ՀԱՂԹԱԿԱՆ ԱՄԲՈԽԸ
(Էջ 490)
Առաջին անգամ՝ ԲԵՀ, 1968, № 2, Էջ 158–161, այնուհետև՝ ԲԻՀ 9, 260–263,
Գրել Է 90–ական թթ. սկզբներին (Ա. Ինճիկյան 43)։
Ինքնագիրը պահվում Է ԹԹ, Նոր նյութեր, թղթ. № 14։
Տպագրվում Է ինքնագրից։