Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/813

Այս էջը հաստատված է

ՄԵՆԱԿՈՒԹՅԱՆ ՈԳԻՆ

(Էջ 495)

Գրության թվականը հայտնի չէ։

Ինքնագիրը պահվում է ԳԱԹ Թֆ, № 138։

Տպագրվում է առաջին անգամ։

էջ 497, տ 6 Կարդալ Նիցշեն, Լեոպարդու մասի& ~ Շոպենհաուեր, Հաուպաման։

Նիցշե Ֆրիդրիխ (1844–1900)– գերմանացի գրող, փիլիսոփա։ Փիլիսոփայության մեջ Շոպենհաուերի հայացքների հետևորդն ու զարգացնողը։ Որոշակի ազդեցություն է ունեցել նաև XIX դարավերջի հայ հասարակական մտքի և գեղարվեստական գրականության վրա։

Լեոպարդի Ջակոմո (1798–1837)– իտալացի բանաստեղծ, «համաշխարհային թախծի» արտահայտիչներից մեկը։ Լեոպարդու մասին Թումանյանը կարող էր կարդալ Վ. Շտեյնի գիրքը (Штейн В., Греф Дж. Леопарди (1798–1837) и его теория infelicita, СПБ, 1891):

Շոպենհաուեր Արթուր (1788–1860)– գերմանացի իդեալիստ փիլիսոփա, գեղագետ։ Հիմնական աշխատությունն է «Աշխարհը որպես կամք և պատկերացում»։ ХIX դարավերջին հայ պարբերական մամուլում տպագրվել են նրա մի շարք հոդվածները, Էսսեները, ասույթները և այլն։

Հաուպաման Գերհարդ (1852–1940)– գերմանացի գրող։ Հայտնի է իր դրամաներով։ Գերմանական նատուրալիզմի հիմնադիրներից մեկը։

ՄԱՆՐԱՊԱՏՈՒՄՆԵՐ

<ԵՐԳԻԾԱԿԱՆ ՄԱՆՐԱՊԱՏՈՒՄՆԵՐ>

(էջ 498, 717)

Առաջին անգամ՝ Եժ III, 363–367։


Ա․ Ինճիկյանը այս ստեղծագործությունը բնութագրում է որպես՝ «Թումանյանի անավարտ՝ գեղարվեստական արձակում՝ մի առանձին շարք» (նշվ. գիրքը, էջ 527)։ Ինքնագրի էջերից մեկի վրա, սակայն, պահպանվել է «Տարազ» շաբաթաթերթի խմբագիր Տիգրան Նազարյանի մակագրությունը, որից երևում է, որ այդ նյութը խմբագիրը մտադիր էր զետեղել իր շաբաթաթերթի 1894 թվականի հունվարյան համարներից մեկում։ Այս Փաստը (նյութը խմբագրին հանձնելը) վկայում է, որ գրողն իր այս ստեղծագործությունը ամբողջական և, ավարտուն է համարել։ Բացի այդ, մանրապատումներից մեկում («Կարելի է, թե չէ») Թումանյանը ծաղրում է «Նոր Դար» թերթի տասնամյա հոբելյանը, որը նույնպես լրանում էր 1894 թվականի հունվարին։ Հետևաբար, 1894 թվականի հունվարի սկզբներին երկի գրությունը պետք է ավարտված լիներ։ Մյուս կողմից, «Անմիություն կամ որն Է խենթ» մանրապատումի մեջ