Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/814

Այս էջը հաստատված է

ցոլված է «Մուրճի» խմբագիր Ավ. Արասխանյանի և հրատարակիչ Փ. Վարդազարյանի միչև ծագած վեճն ու պառակտումը 1893 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին։ Հենվելով այս փաստերի վրա՝ կարելի է հավաստել, որ երկը գրվել է 1893 թվականի վերջերին (դեկտեմբերին) կամ 1894 թվականի սկզբներին (հունվարին)։ (Տե՛ս նաև Ա. Իննիկյան, 527)։

Մանրապատումներից երկուսը՝ «Ճեմարանն ավարտողներին» և «Դարձյալ կռիվ կամ տեսուչն է մեծ, թե սանահայրը», ունեն տարբերակներ, որոնք զետեղված են համապատասխան բաժնում։ Ընդ որում «Ճեմարանն ավարտողներին» մանրապատումի տարբերակը թյուրիմացաբար, որպես նամակ, տպագրվել է նաև «Գրական թերթ»-ում (1949, № 6), այնուհետև նախորդ ակադեմիական հրատարակության VI հատորի նամակների բաժնում (տե՛ս Եժ VI, 436)։

Ինքնագիրը պահվում է ԳԱԹ Թֆ, № 121։

Տպագրվում է ինքնագրից։

էջ 499, տ 28 «Редакция Нор-Дар»– «Նոր-Դարի խմբագրություն», Не я՜․․․ господа, не я՜․․․– Ես չե՜մ․․․ պարոնայք, ես չե՜մ․․․

էջ 500 տ 11 позвольте– թույլ տվեք։

Էջ 500, տ 15 Что ты делаешь?– Ի՞նչ ես անում։ В суд его за

Клевету․․․ по делу архимандрита Клитчянца– Դատարան եմ տանում սրան զրպարտության համար․․․ [անվանարկելու] վարպետ Կլիտչյանցի գործով։

Էջ 501, տ 8 ձեր ապահովության ֆոնդի ~ անորոշ ժամանակով։– Խոսքը վերաբերում Է գրական ֆոնդի ժողովին։ Հիմնադիր ժողովը տեղի Է ունեցել 1892 թ. հունիսին, հաջորդը ձգձգվել Է մինչև 1894 թ. հոկտեմբերը։

Էջ 501, տ 24 Որովհետև խենթ էր ~ բայց ո՞րն է խենթ–նկատի ունի «Մուրճի» խմբագիր Արասխանյանի և հրատարակիչ Փիլ. Վարդազարյանի գժտությունը, վերջինիս հեռանալը ամսագրից (մանրամասները տե՛ս Ա. Իննիկյան, 332–339, նաև՝ ԹԺՀ, 907–908)։

Էջ 503, տ 18 Բայց դու էլի Քյոռօղլին ես ~ Քյոռօղլի ջան – Այս տողերը տե՛ս նաև Թումանյանի՝ Աղայանին գրած 1894 թ. հունվարի 27-ի նամակում (Եժ V, 82)։ Էջմիածնի կռիվը հրահրում էին նորդարականները՝ Աղայանին ճեմարանից հեռացնելու համար։

<ԿՏԱԿԸ>

(էջ 503)

Առաջին անգամ՝ Եժ III, 890։
Գրել Է 90-ական թթ.։
Ինքնագիրը պահվում Է ԳԱԹ Թֆ, № 136։
Տպագրվում Է ինքնագրից։