Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/815

Այս էջը հաստատված է

ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆԵԼՈԻԿ

(էջ 504)

Գրել Է 900–ական թթ. առաջին կեսին։

Ինքնագիրը պահվում Է ԹԹ, Նոր նյութեր, թղթ. № 22։

Տպագրվում Է առաջին անգամ։

Էջ 504, տ 27 Բարեգործության ընկերության ժողովումն էի— նկատի ունի Կովկասի հայոց բարեգործական ընկերությունը։ Ընկերության հիմնադիր ժողովը տեղի է ունեցել 1880 թ․ վերջերին, որին Թումանյանի հիշատակած անձանցից մասնակցում էին Գ. Սունդուկյանը, Ա․ Մանթաշյանը, Գ. Եվանգուլյանը և Ա. Հովհաննիսյանը։ 1881 թ․ հուլիսի 6–ին փոխարքայի պաշտոնակատար իշխան Մելիքովը հաստատեց ընկերության կանոնադրությունը։ Ընկերության պաշտոնական բացումը տեղի ունեցավ 1881 թ. նոյեմբերի 15-ին, Արծրունու թատրոնում։ Ընդհանուր ժողովի ընտրած ընկերության խորհրդի անդամների թվում էին Գ. Սունդուկյանն ու Ա. Մանթաշյանը։ Ընկերության նպատակն էր՝ «նպաստել լուսավորության տարածմանը հայերի մեջ Կովկասում և Անդրկովկասում և օգնել նոցա նյութականապես»։ 1899 թ. մարտին Կովկասի կառավարչապետ Գոլիցինը ներքին գործերի մինիստրի համաձայնությամբ ընկերությանը պարտադրեց կանոնադրության նոր ծրագիր, ըստ որի, ընկերությունը պետք է զբաղվեր միմիայն աղքատախնամ գործունեությամբ՝ «բացառապես Թիֆլիսում»։ Այս նոր կանոնադրությունը հաստատվեց 1899 թ. հուլիսի 8–ին, և ընկերությունը վերանվանվեց «Թիֆլիսի հայոց բարեգործական ընկերություն»։ Սեպտեմբերի 19–ին տեղի ունեցավ ընկերության ընդհանուր ժողովը։ Ժողովի ընտրած ընկերության նոր վարչության փոխանդամների թվում էր նան Հովհաննես Թումանյանը։ Հետագայում (1908 թ․ հունվարին) Կովկասի փոխարքա Վորոնցով–Դաշկովը նոր կանոնադրությամբ վերականգնեց ընկերության նախկին իրավունքները (Տե՛ս Լեո, Երեսնամյակ հայոց բարեգործական ընկերության Կովկասում, Թիֆլիս, 1911, էջ 28—284)։

էջ 505, տ 16 Ինչպես պպ. Թամամշյան, Մանթաշյան, Աբգար Հովհաննիսյան, Եվանգուլյան, Սունդուկյան, իշխ. Բեհբուտյան—

Թամամշյաններ— մեծահարուստ հայ ընտանիք Թիֆլիսում, որի ներկայացուցիչները բարձր վարչական պաշտոններ են զբաղեցրել (XVII դարից մինչև XX գարի սկիզբը)։

Մանթաշյան Ալեքսանդր (1849—1911)– հայ խոշոր նավթարդյունաբերող Անդրկովկասում։

Հովհաննիսյան Աբգար (1849—1904)– հրապարակախոս, թարգմանիչ, հասարակական գործիչ, Թիֆլիսի փոխադարձ վարկի ընկերության բանկի կառավարիչ (1879–1904)։ 1876–1881 թթ. հրատարակել է «Փորձ» հանդեսը, 1882–1898 թթ․՝ «Արձագանք» պարբերաթերթը։

Եվանգուլյան Գևորգ (1848—1901)– հրապարակախոս, 1897 թ. ընտրվել է Թիֆլիսի քաղաքագլուխ։