շարքը։ Այս գործերի ներքին, կապակցության մասին տե՛ս Ա. Ինճիկյան, 393։ Հերոսների և թեմաների ընդհանրությունը որոշ շփոթ Է առաջացրել նախորդ հրատարակությունը պատրաստողների մոտ, որոնք առանձին պատառիկներ տեղափոխել են կամ անհարկի բաժանումներ կատարել։
Տպագրվել Է ինքնագրերից։
ԽԱՎԱՐԻ ՄԵՋ
(Էջ 521)
Առաջին անգամ՝ ԵԺ III, 429–445։
Այս վերնագիրը կրող ինքնագրերը և դրանց հարող պատառիկները պահվում են ԳԱԹ՝ Թֆ, № 118., 118ա և ԹԹ, Նոր նյութեր, թղթ. № 3։ Սույն հրատարակության մեջ վերացված են ինքնագրի մի շարք հատվածների կամայական տեղափոխություններ, որոնք տեղ էին գտել նախորդի մեջ։ Ավելացված են մի քանի նոր հատվածներ (սկսած՝ «Սուրենն իր ծառերն ու տունկերն է խնամում․․․» տաղից), որոնք լույս են տեսնում առաջին անգամ։ Գրել է, հավանաբար, 99-ական թթ. (տե՛ս «Մենակ աղջիկը» դրամատիկական երկի ծանոթագրությունը սույն հատորում)։
Տպագրվում Է ինքնագրերից։
<ՄԵԾ ՈՐԴԻՆ>
(Էջ 546)
Գրել Է 90-ական թթ.։
Ինքնագիրը պահվում Է ԳԱԹ՝ Թֆ, № 144։
Տպագրվում Է առաջին անգամ։
ԱՐՏԱՎԱԶԴ
(Էջ 547)
Թումանյանի դրամատուրգիական առաջին փորձերից Է, որն, ըստ գրողի վկայության, մտահղացվելն է 1993 թվականին, «Խորենացու «Տենլայր Սաթենիկ» հատվածի առթիվ» հոդվածում Թումանյանը գրում Է. (1893 թվականին մտածեցի մի բան հյուսել մեր աշխարհաշեն Արտաշես Ա–ի մեծ վշտերից և նրա մեծ որդու՝ նախանձոտ Արտավազդ 11–ի կրքերից» (Եժ IV, 13)։ 1894 թվականի ապրիլի 17–ին Ան. Աբովյանին գրած նամակից հայտնի Է դառնում, որ Թումանյանն արդեն սկսել Է խորանալ պատմանյութի ուսումնասիրության և երկի կառուցման սկզբունքների մշակման մեջ (Եժ V, 93–94)։ Նույն օրը Արսեն Ղլտճյանին գրած