ԾԱՂԻԿ ՓԵՐԻՆ
(էջ 572)
Իտալական ժողովրդական հեքիաթ է, թերի։ Թումանյանն այն թարգմանել է ռուսերենից («Итальянские сказки», перевод Марии Андреевой, под редакцией М. Горького, М., 1912), 1910-ական թվականներին։
Սկզբնական վերնագիրն եղել է «Փերի-ծաղիկը»։ Առաջին էջի տողատակին Թումանյանի ձեռքով տրված է հետնյալ ծանոթությունը. «Մարիա Անդրեևայի թարգմ<անությամբ> և Մ․ Գորկու խմբագրությամբ»։
Ինքնագիրը պահվում է՝ ԳԱԹ Թֆ, № 164։
Տպագրվում է առաջին անգամ ինքնագրից։
ԱՐՋՆ ՈԻ ՊԱՌԱՎԸ
(էջ 573)
Ռուսական ժողովրդական այս հեքիաթը թարգմանելիս՝ Թումանյանը նկատի Է ունեցել նրա երկու տարբերակ՝ «Արջն ու պառավը» («Русские сказки для маленьких детей», изд. А. Ступина, М., 1900), «Արջի թաթը» («Русские сказки», изд, Сытина, М., 1913), նախապատվությունը տալով առաջինին։
Թարգմանությունը կատարվել Է 1910-ական թվականներին։
Պահպանվել Է հեքիաթի սևագիր ինքնագիրը, թղթի երկու մեծադիր թերթերի վրա, գրված սև թանաքով և մատիտագիր ուղղումներով (ԳԱԹ № 15)։
Առաջին անգամ տպագրվել Է՝ Եժ 111, 415–417։
Տպագրվում Է ինքնագրից։
Էջ 573 տ 27 костыль – անթացուպ։
ՇՈԻՆՆ ՈԻ ԾԻՏԸ
(Էջ 575)
Գերմանական ժողովրդական այս հեքիաթը Թումանյանը թարգմանել Է ռուսերենից, հավանաբար, 1910-ական թվականներին։
Պահպանվել Է հեքիաթի սևագիր ինքնագիրը, վերջից՝ թերի (ԳԱԹ Թֆ, № 15)։
Առաջին անգամ՝ «Հոկտեմբերիկ», 1936, № 1, Էջ 7–9, Անտիպ հեքիաթներից ենթավերնագրով։ Այստեղ կան որոշ շեղումներ ինքնագրից, որոնք, ըստ երևույթին, կատարել Է խմբագրությունը։
Տպագրվում Է ինքնագրից։