Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/93

Այս էջը հաստատված է
Մերոնք
Քեռի Խեչանը

― Բարի լիս ձեզ:

― Ա՜՜, բա՛րով, բա՛րով, քեռի Խեչան։ Աղջի, չայ բերեք, հաց բերեք, արաղ բերեք քեռի Խեչանի համար։ Է՜, խեր ըլի, քեռի Խեչան, ի՞նչ կա, ի՞նչ է պատահել, որ դու քաղաք ես եկել։

― Ինչ պետք է պատահի. ձեր կարոտն էինք քաշում։ Ասի՝ մեռնիլ կա, ապրիլ կա, մի գնանք տեսնենք։

― Շնորհակալ ենք, շնորհակալ ենք, քեռի Խեչան։

Քեռի Խեչանը դեսից-դենից խոսելով թեյ խմեց, հաց կերավ, վեջը լռեց և սկսեց չիբուխ քաշել։

Մին էլ չիբուխը բերանից հանեց, թե՝

― Բա էս ո՞նց պետք է ըլի։

― Ի՞նչը, քեռի Խեչան։

― Էս, որ էրեխին սալդաթ են տանում։

― Չգիտեմ․․․ ես ի՞նչ կարող եմ անել․․․

― Էլ ինչը ո՞րն ա, հրեն քեռեկինդ նստած լաց ա ըլում։

― Դե ասա, ինչ որ կարող եմ անել՝ պատրաստ եմ։

― Ասում եմ՝ գնանք մի մետրիկեն հանենք, տեսնենք ինչ ենք անում։

― Լա՛վ, համեցեք գնանք։

Գնացինք կոնսիստոր։

91