Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/94

Այս էջը հաստատված է

 Դիվանապահին խնդրեցի՝ քեռի Խեչանի ցույց տված թվականի մետրիկական մատյանները հանեց, ման եկանք, քրքրեցինք, քեռի Խեչանի տղեն չկա։

― Էդ ոնց ա, ախպեր։

― Դե չկա, էլի, քեռի Խեչան։

― Հլա մի քանի տարի էլ ցած մտիկ արեք, կարելի՛ ա սխալվել ենք։

Նոր մատյաններ բերինք, ման եկանք, նրանց մեջ էլ չկա։

― Մենք սխալվել ենք․․․ անպատճառ սխալվել ենք, էլի,― կրկին խոսեց քեռի Խեչանը։― Երեխեն իմ հաշվով մեծ պետք է ըլի։ Մթամ պետք է ասեի բարձր մտիկ արեք, ցած եմ ասել։

― Լավ, քեռի Խեչան, բարձր էլ մտիկ կանենք։

Նոր մատյաններ բերինք, նորից ման եկանք։ Դարձյալ չկա։

― Չկա, քահանեն գրել չի։

― Բա էս ո՞նց պետք է ըլի։

― Դե որ չկա՝ ի՞նչ անենք․․․ Գնանք, քեռի Խեչան։

― Գնալով ո՞նց կըլի․․․ հրեն քեռեկինդ նստած լաց ա ըլում։

― Դե ինչ անենք, որ չկա։

Դուրս եկանք։ Մի հիսուն քայլ գնացինք, քեռի Խեչանը կանգնեց։

― Կա՛ց հլա։

― Ի՞նչ կա, քեռի Խեչան։

― Մըթամ էս ո՞ւր եկանք, ո՞ւր ենք գնում։

― Մեր տունն ենք գնում, էլի։

― Ետո էդ էլավ որ․․․

― Բա ի՞նչ անենք։

― Ախր էնտեղից էստեղ քու անունը տվել եմ եկել, հիմի որ գնամ՝ ի՞նչ խաբար տանեմ։

― Դե ի՛նչ անեմ քեռի Խեչան, մատյաններն էն էին, էնքան տարի տեսանք, տակնուվրա արինք․ չկա։

― Ո՞նց թե չկա․ էն ոնց ա ամենի տեղն էլ կա, հենց իմը չկա․․․

― Դե որ էդպես է, ինչ անենք։

92