Այս էջը հաստատված է
Ահա, վերջապես մի որևէ ուժ, ձեռք, դուրս կորզեց, հանեց տաղանդին այս վանդալական վտանգալի մեյդանից։
— Հե՜յ, ո՞ւր եք տանում, թողեք դրան, մենք ծիծաղում ենք․․․ այստեղ տվեք, ո՞ւր եք տանում․․․ Օ՛, խայտառակությո՛ւն, վա՛յ, հարա՜յ, դա խե՜նթ է, դա խե՜նթ է․․․
― Սա տաղանդ է, հրճվանքով վկայում է հովանավոր ոգին։
― Օ՛, դու էլ ես խենթ, դու էլ ես հիմար, դու էլ չես հասկանում․․․
Սակայն ոմանք արդեն շշնջում են– «Մե՛նք․․․ մենք նրան չենք տեսել․․․ մենք այծեր չէինք ասում․․․ մենք․․․ կայծեր էինք ասում․․․»։
Գալֆայանը իր մեծախորհուրդ ճանապարհի այս կետին է հասել։