Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/121

Այս էջը հաստատված է

թատրոնական մասնաժողովի հաշիվը քննելիս Մշակը գտնում է, որ շատ են ծախսել պոլսեցի դերասանին ու դերասանուհիներին բերելու և պահելու համար և գոչում է. «Ահա այսպես են վարվում հասարակաց փողերի հետ. . .» բերված դերասանուհիները կամ դերասանը (այսինքն օր. օր. Աստղիկը, Սիրանույշն ու Ադամյանը) այնքան հազվագյուտ արարածներ չէին. . . Պոլսի մեջ նրանց նմանները այնքան շատ են, որ ամսական 100—150 ռ. ռոճիկների անունը լսածին պես իրանք վազ կտային և կգային։ Նույնիսկ այժմյան թատրոնի հանճարը, թագն ու պարծանքը (հեգնում է), պ. Ադամյանը, մի քանի տարի սրանից առաջ վարձված էր Նոր-Նախիջևանում, որպես լսել ենք ամսական 25 ռուբլով և այլն (Մշակ, 1880, № 50. Թիֆլիսի հայոց թատրոնական մասնաժողովի հաշիվը): Տեսնում եք ինչ սրտացավություն, տնտեսություն է քարոզում։ Ադամյանին եթե 100 ռոլբլու փոխարեն ամսական 25 ռ. տային, թատրոնն օգուտ կունենար, չէ՞. . . բայց մեր խոսքը շարունակենք։ Մշակը Ադամյանին, Կույր պիեսի մեջ քննադատելով և հավատացնելով, որ «ոչ մի օրինավոր դերասան չի համաձայնվի խաղալ Կույրի պես մի արվեստական պիեսի մեջ, խորհուրդ է տալիս խաղալ Շիլլերի, Շեքսպիրի և Գյոթեի դրամաները․ «. . . սրանց նման գրողների պիեսները տեսնելով, հասարակությունը, ճշմարիտ է, նոր, ժամանակակից, օրական խնդիրների հետ չի ծանոթանալ, բայց կրթվելով ընդհանուր մարդկային գաղափարների մեջ, կընդունի այդ գաղափարները գեղեցիկ և կատարյալ ձևերի միջոցով» (Մշակ, 1880, № 10, Հայոց թատրոն

Հենց նույն տարին Ադամյանը խաղում է Համլետ։ Մշակը գտնում է, որ Ադամյանը թեև տեղ-տեղ լավ էր, բայց Շեքսպիրի Համլետը չէր ներկայացնում և տեսեք հետն էլ ինչ դաս է տալիս. «Երբ մի հասարակության բեմի վրա դրվում է Համլետ, այդ հասարակությունը պետք է այնքան զարգացած լինի, որ կարողանա ըմբռնել Համլետի ոգին, որ կարողանա հասկանալ պիեսայի մեջ գրված յուրաքանչյուր նախադասությունը, յուրաքանչյուր բառը և յուրաքանչյուր շեշտը» (Մշակ, 1888, № 212, Հայոց թատրոն