Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/134

Այս էջը հաստատված է

խնդրեցի իրմե, որ մեզի հետ մանրամասն հսկե այս գիշեր.

Փոխանակ արթուն հսկե։

Թե գործն այս կետին պիտի հասնե՜ր… 15։

Փոխանակ ասելու — մի՞թե գործն այս կետին պիտի հասնե՜ր։

«Տեր իմ, նա իր սիրով, բայց պատվաբեր ձևերով կհոգնեցներ զիս. 25։

Փոխանակ ասելու — նա իր սերը ինձ հայտնում էր պատվաբեր ձևերով։

Շատ խորթ են հնչում այս բացականչությունները.

Հո՜լա, Պերնարտո. 2.
Բո՜ւհ, Դու կանաչ աղջիկ. 25.
Հիլո, հո՛, հո՛, տեր իմ. 35.
Հո՜, Հորեշիո. 86 և այլն։


Գրքի սրբագրությունն այնքան անփույթ է կատարված, որ մարդ չի հավատում, թե Մխիթարյան տպարանից է դուրս եկած, կարծես Թիֆլիսի Հայոց հրատարակչական ընկերության հրատարակություններից լինի։ Այսպիսի տառասխալներ են պատահում.

Ռիտո, փոխանակ՝ Դիդո, 66. Նիրկանյան, փոխանակ՝ Հիրկանյան, կուզե, փոխանակ՝ կուտե. 124. գաք, փոխանակ՝ գնաք, դուրս, փոխանակ՝ դարս, 173։ Տառասխալներ, որ փոխում են ամբողջ նախադասության միտքը։