Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/156

Այս էջը հաստատված է

անգրագետներին իրենց շինած հոդվածներով ու ներկայացնում որպես ժողովուրդ:

― Տեսեք, ժողովուրդը մեզ հետ է։

Դե եկեք ու ջոկեցեք իսկականը կեղծիքից։

ԹՅՈՒՐԻՄԱՑՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ

«Ժայռի» № 14-ում Արշ․ Մեհրաբյանը իմ «Գրականություն և կյանք» դասախոսության մեջ վերջին ժամանակներին վերաբերյալ խոսքը մի քանի տողում սեղմելով ընդհանուր բառերով ասել է. դասախոսը շեշտեց մի քանի անբարեհաջող պայմաններ, որոնց շնորհիվ գրողի և գրականության համար անտանելի կացություն է ստեղծված, և հրավեր կարդաց սթափվել, քանի որ այս անտարբերությունը մեզ դեպի անկումն է տանում¹։

Այդ նախադասությունն ընթերցողներից շատերի վրա այն տպավորությունն է արել, իբր ես խոսած լինիմ գրողների նյութական դրության վրա և հորդորած նրանց ապահովեն, թե չէ այդ մեզ (իբրև թե ժողովրդին) դեպի անկումն է տանում։

Այդպես չի, նեղ է հասկացված ու տգեղ։

Ես ասել եմ, մեր կյանքը շատ անբարեհաջող հանգամանքներ ունի գրողի ու գրականության համար։

Մենք մի փոքրիկ ժողովուրդ ենք, այն էլ կտոր-կտոր եղած, միշտ ենթակա հալածանքի ու աղետների, ուժասպառ ու խավար։

Այս փոքրիկ ժողովրդի ի՞նչ մասը կարդալ գիտե, կարդացողների ի՞նչ մասն է հետաքրքրվում գրականությամբ, հետաքրքրվողներից քանի՞ հոգի են գիրք առնում, առնողներից էլ քանի՞սն են լավն ու վատը ջոկում…

Ասել եմ, որ մեր ընթերցողը դեռ այն շրջանումն է, որ իր մտավոր սնունդն առնում է լրագրից, լրագրի մեջ էլ ավելի սիրում է կռիվն ու աղմուկը։

Ասել եմ, որ մամուլն էլ գրականության վերաբերությամբ եղել է միշտ կուսակցական ու անձեռնհաս և չի տվել լուրջ