Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/163

Այս էջը հաստատված է

Անշուշտ կլինեն և շատ ուրիշ ձեռնարկությունների առաջարկներ, գուցե և հարկավոր չի դատվիլ կամ գլուխ չի գալ այս ձեռնարկություններից ոչ մինը—այսուամենայնիվ պետք է կատարել այդ մեծ տոնը, որ ինքնըստինքյան կունենա բարոյական ահագին նշանակություն և համատարած հայ ժողովրդի ընդհանուր ոգևորության, լավագույն հիշողությունների ու պայծառ հույսերի օրը կլինի։ Այդ տեսակ օրեր շատ չեն լինում ժողովուրդների կյանքում։ Պետք է տոնել։