Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/20

Այս էջը հաստատված է
1894
Խորենացու «Տենչայր Սաթենիկ» հատվածի առթիվ

1893 թ. մտածեցի մի բան հյուսել մեր աշխարհաշեն Արտաշես II-ի մեծ վշտերից և նրա մեծ որդու՝ նախանձոտ Արտավազդ II-ի կրքերից։

Այս նպատակի համար սկսեցի ուսումնասիրել Արտաշեսի ընտանեկան կյանքի առասպելախառն և փոթորկալի պատմությունը։

Այդ պատմության մեջ ինձ պատահեցին մութ առասպելներ, խորհրդավոր ակնարկություններ, երգերի հատվածներ, մի խոսքով, պատմության հանելուկներ, որոնց բացատրությամբ միայն կարելի էր ժամանակն, իրերն ու իրողությունները ճիշտ հասկանալ։

Այդ հանելուկներից ամենադժվարն և խորհրդավորն է «Տենչայր տիկին Սաթենիկ» հայտնի հատվածը։ Ինձ թվաց, որ այս հանգույցը բանալով, իմանալով թե ինչ էր տենչում թագուհի Սաթենիկը, այդ բոլոր կռիվների ծաղիկը, կարելի էր մտնել Արտաշեսի պալատը։

Եվ հետամուտ եղա հասկանալու, թե ինչ է նշանակում.

«Տենչայր տիկին Սաթենիկ տենչանս զարտախուր խավարտ և զտից խաւարծի`ի բարձիցն Արգաւանա»*)[1]։

Կարդացի և լսեցի այս հատվածով զբաղված մի քանի բանագետների թեր ու դեմ մեկնությունները, բայց նրանք բավականություն չտվին իմ ներքին զգացմանը, որ ուրիշ բան էր որոնում այդ տենչանքի մեջ, քան ազդր, բլուր, բարձի փունջեր և այլն։ Եվ ով որ լավ ծանոթացել է Արտաշեսի տան պատմությանը, նա կզգա, թե որքան կամայական, հեռու են

  1. Խոր. գիրք Ա. գլ. Լ.