Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/201

Այս էջը հաստատված է

հովն անուշ, շինականի քունն անուշ»։ Արդյոք «ի խորոց սրտի խօսք ընդ աստծո» խոսողի երկնաչու պաղատանքնե՞րի մեջ, թե՞ «վերք Հայաստանիի» հայրենասիրական ողբի հառաչանքների ու մորմոքների մեջ։

Իհարկե, էս ամեն տեղերում, էս ամենի մեջ։ Եվ ինչքան մեծ է խաղաղ կյանքի ու խաղաղ աշխատանքի կարոտը էս ամեն տեղերում ու ամենի մեջ, խորթ արյունի ու պատերազմի, խորթ սրածության ու ավերածության…

Ո՞րն է հայ ժողովրդի ոգին և ի՞նչ է ուզում նա։

ՈՒՂՂԱԾ «ՎԵՐՔ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ»

Մի գրական-պատմական ուսումնասիրության համար վերցրել էի «Վերք Հայաստանին», և հատկապես Բաքվի կուլտուրական միության հրատարակությունը՝ երկու պատճառով, նախ, որ շատ է տարածված, երկրորդ՝ արտատպած է Մոսկվայի Ժամհարյան հրատարակությունից. իսկ Ժամհարյանի հրատարակությունը ուղղած ու լրացրած է հեղինակի ձեռագրով, «որպեսզի գրքի տպագրությունը հեղինակի բարձր անվան վայել արժանավորություններն ունենա…», ինչպես ասված է հառաջաբանում։ Բայց մեծ եղավ ցավս, երբ գտա, որ էնքան խնամքով ու զգուշավորությամբ արած Մոսկվայի հրատարակությունը ոչ միայն չի ուղղել հնի—Թիֆլիսի հրատարակության, ափաշկարա սխալները, այլև նրա վրա ավելացրել է նոր, ավելի խոշոր սխալներ։ Բաքվի կուլտուրական միությունն էլ նրանից արտատպելիս իր սխալներն է ավելացրել, և, ահա, էսօր հայ ժողովրդի պաշտելի «Վերք Հայաստանին» դրված է մեր սեղանի վրա իբրև հայ գրքերի մեջ ամենաանփույթ տպված գրքերից մինը, գուցե հենց ամենաանփույթ տպվածը։ Հին, 1858 թ. Թիֆլիսի տպագրության մեջ սխալներ կան. օրինակ՝ էջ 100 տպված է «խոռը վեր ածելով», փոխանակ խոտը վեր ածելով, դիբա, փոխ. դիբ ա, էջ 258 քյանդաղ, փոխ. փիանդազ, էջ 128 վտանկավոր ճամփերով, փոխ. վտանգավոր ճամփեքով, կամ թե չէ հնում՝ Էջմիածնի միաբանքն էնպես ցրվեցան որ «երկու