իրենց բողոքից, թողել են միայն ծափահարությունը։ Եվ ես հավատում եմ, որ նրանք անկեղծորեն վրդովվեցին ծափահարությունից, մինչև էդ ժամանակ հանգիստ հետևում էին գործին և չէին հեռանալ, եթե չլիներ ծափահարությունը, որ հետևեց քահանայի զայրույթին։ Այո՛, նրանք իրավունք ունեին ծափահարությունից և՛ նեղանալու, և՛ բողոքելու, իսկ Հ․ Առաքելյանը—երբեք։
Եվ որպեսզի նա իր բողոքի միջից էդ միակ ճշմարիտ խոսքն էլ ջնջի և իրավունք չունենա դրանով ընտրությունների բեկում պահանջելու, դրա համար նրան առաջարկում ենք կարդալու հետևյալ տողերը.
«Երբ տեղապահ սրբազանը հայտարարում է, որ արքեպիսկոպոսն Մատթեոս Իզմիրլյան և եպիսկոպոսն Եղիշե Դուրյան համարին արժանավորագույն կանդիդատք հաթոռ հայրապետության ամենայն հայոց, տաճարի կամարները թնդում են «կեցցե՛ Իզմիրլյան» աղաղակներով և ծափահարություններով» («Մշակ», 1908, № 244)։
Եվ գիտեք էս տողերը ո՞վ է գրում Էջմիածնից.— Համբարձում Առաքելյանը։ Եվ գիտեք ո՞վ է ծափահարողը.—նույն Համբարձում Առաքելյանը։ Ինքը էջմիածնի Մայր Տաճարում ծափահարում է, և ավելացնում է, թե կառավարության ներկայացուցիչ կոմս Տիզենհաուզենն էլ շնորհակալություն արավ, որ ամենայն օրինավորությամբ և կարգապահությամբ եղավ ժողովն ու ընտրությունը, իսկ էստեղ եկել է Մողնու եկեղեցու ծափահարությունով ուզում է ընտրությունը քանդել տա։
Էս տեսակ հոդվածների վերջում Հ. Առաքելյանը սովորաբար բացականչում է. «Բավական է, ժողովուրդն այժմ լավ է հասկանում, նա ձեզ ցույց կտա ձեր տեղը...», իսկ ես ասում եմ. ժողովուրդը երբեք լավ չի հասկացել, այժմ էլ լավ չի հասկանում և միշտ էլ լավ չի հասկանալու։ Նա միշտ նայել է իր մեջ զանազան միջոցներով անուն հանած գործիչների երեսին ու գնացել է նրանց ետևից, և վայ էն ժողովրդի մեղքը, որի գործիչները էնքան խղճմտանք չեն ունենալ, որ իրենց փոքրիկ անձերն ու կրքերը կդարձնեն հասարակության զբաղմունքի առարկա և իրենց չնչին անձնական