գործածող, հանդիսանում է Շոթայի նախորդը։ Համենայն դեպս, էդ ուղղությամբ եկեղեցական բանաստեղծության առաջին փորձերից մինը։
Մարդ ակամա հիշում է հայոց միջնադարը, երբ կյանքից ու կանանցից փախած, անապատ քաշված մեր մենակյացներն էլ վարում էին նույն կռիվը նույնիսկ և իրենց հոգու մեջ։ Մենաստաններում ու ճգնարաններում հառաչում են կյանքի ու կնոջ սիրո կարոտը և սկսում են երգել խորհրդանշաններով ու այլաբանորեն, Աստվածածնի, սուրբ կույսերի, հրեշտակների, վարդի-սոխակի անունով, մինչև հետզհետե բացվում է ու պարզ հայտնում են Կոստանդին Երզնկացու նման (XIII դ. վանական)․
|
Իսկ Հովհաննես Թլկուրանցի բանաստեղծ կաթողիկոսը արդեն խոստովանում է գեղեցկուհուն, թե՝
|
Սակայն Վրաստանի հոգևոր երգերի վրա եղած ազդեցությունները հիշատակելիս, պ. Մառը ցույց է տալիս միայն քրիստոնյա Արևելքն ու Բյուզանդիոնը և թողնում հեթանոս Արևելքն ու նրա կրոնական երգերը, որ անշուշտ շատ են ազդել Վրաստանի, ինչպես և Հայաստանի, հոգևոր երգերի վրա։ Շատ կլիներ հետաքրքրական, եթե հարգելի գիտնականը էս կողմից էլ մոտենար խնդրին և կնոջ ու աստծո պաշտամունքի կռվի մեջ որոներ և հին կրոնի ու նրա երգերի ազդեցությունը, որոնք էնքան կնապաշտ էին ու անծանոթ նոր կրոնի ասկետիզմին։ Չէ՞ որ հեթանոսական կրոններն ու հոգևոր երգերը, քրիստոնեություն ընդունած Արևելքում,