Այս բացատրության մեջ արտախուրը վարտիքի վրայից hագնելու զգեստ էր կամ զրահ, զտիցն երկսայրի զենք և խավարծին բույս, հավանական այլաբանություն առնանդամի։
Այս բացատրությունն էլ ինձ թվաց ոչ իսկականը, չնայելով մեր բերած օրինակներին ու ապացույցներին, որոնցով Հ. Միաբանը գտել է այդ խրթին բառերի գուցե առաջին նշանակությունը։
Առաջին ասացի, որովհետև արտախուր զրահ նշանակելով հանդերձ, կարող է ունենալ և երկրորդ՝ և այն բուսական նշանակություն։
Օրինակ.
Մանուշակ ծաղկի անուն է, միևնույն ժամանակ և կնոջ․ այստեղ տղամարդն է յուր սիրուհուն տվել անուշահոտ մանուշակի անունը։ Ծիրան և՛ եզան անուն է, և՛ պտղի․ այստեղ էլ գույնի նմանությունն է պատճառը։ Շան բերան՝ ծաղկի անուն է, որովհետև շատ նման է շան բերանի։ Քուրդ՝ ծաղիկ է, որովհետև քրդի քոլոզի նման է պսակը։ Մի խոտ էլ թուր կամ թրախոտ է կոչվում, որովհետև թրի նման է։ Գառան ականջի նման մի բույս էլ գառնականջ է կոչվում, և այլն, և այլն։
Այսպես էլ արտախուր զենքի նման մի խոտ կամ ծաղիկ էլ կարող է կոչվել արտախուր, և թե արտախուրը և այլն բույսեր են, դրա համար փաստեր չեն պակասում։
Այդ նույն հոդվածում, այս հարցի հետ ծանոթանալու ցանկացող ընթերցողի համար ակնարկած էր Հ. Ստեփանեի աշխարհաբար Խորենացու3 156 մեծ ծանոթությունը, որտեղ առաջ են բերված Էմինի, Ֆլոռիվալի, Մխիթարյանների, Ուիստոն եղբայրների, Լանգլուայի, Լաուերի, Ք. Պատկանյանի և այլոց կարծիքները։
Այս կարծիքներից մի քանի անծանոթների հետ ծանոթանալու համար ես ձեռք բերեցի Հ. Ստեփանեի աշխարհաբար Խորենացին և կարդացի վերոհիշյալ գիտնականների կարծիքները4։
Հանգուցյալ պրոֆ. Էմինն ասում է. «Այս հատվածը գայթակղության քար էր և է բոլոր ուսումնական հայերի համար, որովհետև այստեղ այնպիսի բառեր են հանդիպում, որոնք