Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/241

Այս էջը հաստատված է

վրա դնելու ընդհանուր հայոց ուսումնարանների և ուսուցիչների մեծ գործը, որի արծարծելուն Հովնանյան դպրոցի դեպքը առիթ եղավ միայն։

Հերիք էր ինչքան տանջվեց ու տառապեց հայ ուսուցիչը, հերիք էր ինչքան տուժեց սովորող սերունդը, հերիք էր, ինչքան ալեկոծվեց ու կարգ պահանջեց հասարակությունը։

<ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԱՅՑԸ

ԿՈՎԿԱՍԻ ՓՈԽԱՐՔԱՅԻՆ>

Թիֆլիս, 29 հունիսի

Այսօր նորին վեհափառություն Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնում է Վրաստանի հին մայրաքաղաքը—Մցխեթ՝ տեսակցելու Կովկասի փոխարքա կոմս Ի. Ի. Վորոնցով-Դաշկովի հետ։ Էս տեսակցության առիթով մենք պետք է հիշատակենք էն նշանակալից պատմական երևույթը, որ ընդհանրապես հայոց կաթողիկոսները և Կովկասի փոխարքաները եղել են լավագույն հարաբերությունների մեջ։ Դրա շնորհիվ պատմական շատ խոշոր թյուրիմացություններ հեշտ են պարզվել և ունեցել են բարեբախտ վերջավորություն։

Մեր այժմյան հայրապետի ու փոխարքայի անձնավորություններն էլ արդեն գրավական են էդ բարձր կապի, և Մցխեթի տեսակցությունը մեզ ներշնչում է լավ զգացմունքներ ու բարի հույսեր։ Եվ Կովկասի պատմությունն ու ժողովուրդները անվերջ հարգանքով կհիշեն ու կպահեն էն մարդկանց անունները, որոնք կարողացան ու չխնայեցին էս ժողովուրդներին կյանքի ու լուսավորության բարիքները, այլև եղան սիրո և համերաշխության բարձր օրինակներ։


<ՈՒՂՂԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ>

Մշակի № 140-ում տպված է Էջմիածնից տված մի կարևոր տեղեկություն, թե՝ «այժմ դիտավորություն կա պարտադիր