Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/252

Այս էջը հաստատված է

ամսագիր հրատարակելն էր պակաս։ Ո՛չ, այդ սխալ է։ Ամսագիրը մեզանում, որ տասնյակ հազարների վնաս տալով հանդերձ դարձյալ չի ապրում, հայ գրողների պահելու բան չի։

Սակայն ամսագրի կարիքը կա։ Այն էլ է ճշմարիտ, որ Թիֆլիսում պետք է լինի և Թիֆլիսում գտնվող գրողները շատ են պետք դրա համար։

Բայց գործի կազմակերպության և հրատարակության համար ուրիշ մարդիկ են հարկավոր, որ ընդունակ ու պատրաստ լինեն և նյութական զոհաբերության։ Եթե կան այդ տեսակ մարդիկ, «Հորիզոնի» էջերը բաց են նրանց համար, թող մեջ գան, հայտարարեն, թե ինչ մասնակցություն կունենան, և, գուցե, ճշմարիտ որ այդ ձևով հավաքական ուժերով կարելի կլինի մի ուժեղ ամսագիր ունենալ և հայ գրողներին ու բանասերներին խմբել ի մի:

ՄԵՐ ՄԱՄՈՒԼՆ ՈՒ ԻՐ ԸՆԹԵՐՑՈՂԸ

Նա, ով երկար տարիներ բաժանորդ է եղել մեր թերթերին ու ընթերցող, լավ կլիներ մի նստեր ու հաշիվ տար ինքն իրեն, թե ի՞նչ է ստացել այդ թերթերից։

Էլ հեռու չգնանք, գոնե մեր կյանքից, իր շրջապատից ի՞նչ տեղեկություն ունի։

Տարիներով կարդացել է՝ ժողովուրդ, ժողովուրդ… Ո՞վ է այդ ժողովուրդը, ի՞նչ է ուզում, ինչո՞ւ են միշտ նրա անունը տալի. արդյոք հասկացե՞լ է այդ ընթերցողը:

Տարիներով գավառից, գյուղից թղթակցություններ է կարդացել. այս ինչ գյուղում սա նրան սպանեց, թունդ երաշտ է, այնպիսի խոշոր կարկուտ եկավ, որ ծերերը չեն հիշում, տերտերը տգետ է կամ քյոխվի ընտրություն կա… Տարիներից հետո արդյոք սրա ընթերցողը թեկուզ հեռավոր ծանոթություն ունի՞, թե ինչ բան է հայ գյուղը, ո՛վ է հայ գյուղացին և ո՛րն են նրա ցավերը։

Գուցե այդ թերթերը անկողմնապահ ու լուրջ զբաղվել են հայ դպրոցի խնդրով և բազմակողմանի քննության առարկա