Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/279

Այս էջը հաստատված է

Պատգամավորները ասես թե մի տեսակ ձևականություն էին միայն, ժողովուրդը հրամայում էր ամեն կողմից և ընտրողներն էլ կատարում էին ժողովրդի կամքը։

Եվ նրանց՝ այն հռչակավորների, գահ բարձրանալով ճշմարիտ որ գահ էր բարձրանում հայ ժողովրդի կամքը, ցանկությունը, սիրած հերոսը, պաշտած մարդը ու կաթուղիկոսանում։ Եվ այս էր պատճառը, որ ինչքան էլ նրանց վրա հարձակումներ լինեին, ինչքան էլ նրանք քննադատելի քայլեր ունենային, այդ ամենը մոռացվում ու ներվում էր և դարձյալ նրանց հետ էր ազգի սիրտն ու սերը։

Իզմիրլյանի մահով վերջացավ այդ կարող ու ընդհանուրից սիրված հոգևորականների շարքը։ Այլևս չկա պատրաստի, ամենքից վկայված ընտրյալ և դրա հետ միասին այլևս չկա ժողովրդի ճնշումն ու կեցցեն։ Այժմ, այն մեծերից հետո, մեջտեղը կանգնած են սովորական մահկանացուներ, համեստ գործիչներ և նրանց միջից պետք է ընտրել Ամենայն Հայոց Կաթողիկոս։ Այս ընտրությանը ժողովուրդը ձեռնպահ է, պատրաստ ընտրյալ չունի։ Այս ընտրությունը պետք է կատարեն հոգևորականությունը, ինտելիգենցիան, մամուլը, պատգամավորները։

Այժմ պետք է փնտրել ու ընտրել, և այս ընտրության պատասխանատվությունն էլ արդեն ընկնելու է հոգևորականության, ինտելիգենցիայի, մամուլի, պատգամավորների վրա։

Հ․ ԱՌԱՔԵԼՅԱՆԸ ԵՎ ԷՋՄԻԱԾՆԻ ՎԵՐՋԻՆ ԴԵՊՔԵՐԸ

Ամեն անգամ, երբ մեկը ուզում է վեր կենա Հ. Առաքելյանին պատասխանի, միշտ խորհուրդ են տալիս թե թող, ետևիցը մի՛ ընկնիլ։

— Ինչո՞ւ։

— Որովհետև ավելի վատ կհայհոյի, սուտ կասի, կզրպարտի․ ի՞նչ ես անելու։

Եվ մարդիկ սովորաբար զգուշանում են ու Հ. Ա. մեջտեղը մնում է մի տեսակ արտոնյալ մարդ, որ կարող է սուտ