Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/291

Այս էջը հաստատված է

է պատճառը ձեր այս պաշտպանության, որ այնքան վատացնում է Կարապետ եպիսկոպոսի գործը ու դարձնում ավելի կասկածելի։

Կրկնում եմ. ընդունում եմ միջնորդ դատարանը հենց նույն մարդկանցից, որ դուք եք անվանել։ Համեցեք։ Իսկ մինչև միջնորդ դատարանը պիտի լսեք ճշմարտությունը և կուչ ու հուպ գաք Մեֆիստոֆելի նման, որ գալարվում է Խաչի առաջին։

Ճշմարտություն — ահա՛ ձեր մահը։