Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/297

Այս էջը հաստատված է

արժանադատութեանց հետևելով միայն հաճոյից Նորին Բարձրաստիճանութեան Յովհաննէս կաթուղիկոսի, հաղորդէ Ձերում Բարձր Գերազանցութեան, թէ և ինքն այնպէս գտանէ հարկաւոր, զի դարձուսցի այն ուսումնարան ՛ի սեմինարիայ յաղագս ուսուցանելոյ զմանկունս աղքատ հոգևորականաց Հայոց և այլոց նուիրողաց զանձինս հոգևորական կոչմանց․ սակայն յամենայն իրս և իրողութիւնս օգտակարաց հիմնաւորն և մեծագոյնն է ընտրելագոյն վասն ամենեցուն, ըստ որոյ իրաւի օգտակար է վասն հասարակութեան ազգի Հայոց թէ հոգևորականք նոցա իցեն ուսեալ և իմաստութեամբ դաստիարակեալ, սակայն ինքնայայտ է թէ քանի հարիւր ժողովրդականաց մի կամ երկու գտանին հոգևորականք և նոցա ևս հոգացօղք մարմնական ապրուստից, որպէս և այլ ամենայն հոգևոր ականաց՝ սկսեալ ՛ի Պատրիարգաց մինչև ցվերջինս եկեղեցական պաշտօնէից․ ևս և հոգացօղք վասն ամենայն հարկաւորացն կամ վայելչականացն ամենայն եկեղեցեաց և վանօրէից ՛ի սկզբանց քրիստոնէութեան հաւատոյ ազգի Հայոց եղեալ են ժողովրդականք, և այժմ ևս են նոքա։ Իսկ ապա երբ ՅովհաննԷս կաթուղիկոսն ցուցանէ զինքն յօժարամիտ վերջացուցանել զօգտակարն վասն բազմութեան մանկանց հասարակութեան ազգի, և դատարկելով զուսումնարանն վասն նոցա կառուցեալ ինև՝ զրկել զմանկունս նոցա ՛ի շատ կամ ՛ի սակաւ մասնակցութենէ ուսմանց և թողացուցանել զնոսա յանդիման աչաց ծնողաց իւրեանց շրջիլ ՛ի գռեհս և կամ մնալ ՝ի թանձր տգիտութեան և ՛ի տեղի նոցա կարգել զսակաւ մանկունս աղքատ քահանայից կամ աղքատ ժողովրդականաց ոմանց նուիրողաց զանձինս հոգևորական կոչմանց, զո՜րպիսի օգուտ ազգական կամ եկեղեցական ՛ի սույնպիսի նախատպաւորութեանց Նորին Բարձրասաիճանութեանն կարելի իցէ մակաբերել, կամ զի՞նչ ջերմեռանդութիւն այնուհետև ունիցի մնալ ի՛ սիրտս և ՛ի կամս հասարակութեան ազգի Հայոց, կամ ՛ի մասին իւրոյ Բարձրաստիճանութեան և կամ ՛ի մասին ամենայն հոգևորականաց իւրաքանչիւր կարգի կամ եկեղեցեաց և վանօրէից։ Ինձ թուի՝ թէ Յովհաննէս կաթուղիկոս ինքն ևս լաւ գիտէ, թե զայնպիսի նախատպաւորութիւն մտաց