իւոց՝ յաղագս փոխարկութեան այնմ ուսումնարանի ՛ի սեմինարիայ, ընդհանրական է վնասն և մասնաւոր յոյժ օգուտն, և չկարէ լինել հասարակութեան ազգի Հայոց ուրախութիւն այն, այլ տրտմութիւն առաւել յոյժ, որպէս պատճառ ապաբախտութեան որդւոց իւրեանց, սակայն ա յնուամենայնիւ ախորժեալ է կալնուլ զայն շաւիղ գուցէ միայն վասն բառնալոյ, ՛ի միջոյ հասարակութեան Հայոց այնմ վիճակի զյիշատակ անուան իմոյ և գործոց, ըստ որում այն ուսումնարան կոչեն Ներսիսեան ուսումնարան, որպէս գտանի գրեալ ՛ի կտակագրին հանգուցեալ Բեժանի Խատիսեան։ Բայց Աստուածային պարտաւորութիւն է Նորին Բարձր աստիճանութեանն և իմ և ամենայն հոգևորականաց Հայոց, որք վայւլեն ՛ի բարութեան հասարակութեան ազգի իւրեանց՝ խորհիլ առաւել զօգուտն հասարակութեան ազգի քան զախորժականսն անձանց, կամ որպիսի և իցէ անձնական կրից։ Եւ եթէ վշտացուցանէ զՆորեն Բարձրաստիճանութիւնն կոչումն անուան իմոյ ՛ի վերայ այնր ուսումնարանի՝ որպէս է իմ և բազմաց կարծիք, զիս ոչ վշտացուցանէ բնաւ բառնալ յայնմանէ զիմ անուանակոչութիւն և անուանել զիարդ և արժան համարել լիցի»։
(Պատմ. 75-ամեա գոյութ. Ներս. Հ. Հ. Դպրոցի, Ա. Երիցեան, 351—352)։
Եվ հիշեցնելով նախարարին հայոց ազգի հավատարմությունը ռուսաց գահին և Ալեքսանդր I և Նիկոլայ I կայսրների կայսերական խոսքերը, որով իրեն հրամայել են հուսադրել հայոց ազգին, որ միշտ տեսնելով հայոց ազգի հավատարմությունը լինելու են նրա անքուն հովանավորը, աղերսում է իր հիմնած դպրոցը ապահովել ինչպես կա, չլսել Կարբեցուն և չփակել նրա դռները ազգի մեծամասնության՝ ժողովրդի զավակների առաջ, որոնք չեն ուզենա անպատճառ հոգևորական դառնալ, չփակել այն ժողովրդի զավակների առաջ, որ պահում է և՛ դպրոց, և՛ հոգևորականություն, և՛ վանք ու եկեղեցի։
Ճշմարիտ է, մի առժամանակ հաղթանակ տարավ Հովհաննես Կարբեցու ոգին, և դպրոցը սահմանափակվեց միմիայն հոգևորականների համար, բայց ժողովուրդն էլ իսկույն