էր անգիտանալ, գոնե «Մշակի» խմբագրությունը պարտավոր էր գիտենալու իր աշխատակից պ. Ստ. Մալխասյանի գրած Ներս<իսյան> դպրոցի համառոտ պատմությունը, որի 111 երեսում տպված է. «Այս կանոնադրությունը, ինչպես երևում է Սինոդի գրությունից, 1864 թ. դեկտ. 5-ից № 1931՝ ստացավ Նորին Կայսերական Մեծության Կովկասյան Փոխարքայի թույլտվությունը՝ գործադրվելու համար, ինչպես հաղորդված է Սինոդին գլխավոր կառավարության կառավարչի գրությամբ 1-ից սեպտ. 1864 թ., № 6878»։ Իսկ այդ կանոնադրության հենց երկրորդ երեսում ասված է․ «Ի թւոյ ուսանողաց Թիֆլիզոյ Հայոց Ազգային Հոգեւոր դպրոցի կարեն մտանել ՛ի հոգեւոր կոչումն միայն այնոգիք, որք ըստ բնութեան իւրեանց և ներքին կոչման կարող են լինել արժանի սպասաւորք աստուածային սեղանոյ և որք հայտնեսցեն առ այն զյոժարակամ ցանկութիւն իւրեանց, առանց իրիք ստիպմանց և համոզմանց»*):
Նույն պատմության 108 երեսում հանած են կանոնադրության հիմնական կետերն ու պարզած, և ասված է, որ դպրոցը, ըստ ներքին ցանկության, եկեղեցու արժանավոր պաշտոնյաների հետ միասին, նպատակ ունի պատրաստել և ուսուցիչներ ծխական դպրոցների համար։
Հենց առնենք հոգևոր սեմինարիան։ Չէ՞ որ այդ տիպի դպրոցները թե՛ Եվրոպայում, թե՛ Ռուսաստանում միայն հոգևորականներ չեն պատրաստում, այլ գլխավորապես ուսուցիչներ ժողովրդական ուսումնարանների համար։ Եվ այսօր, երբ այդ սեմինարիաները իրենց սաների համար համալսարան մտնելու իրավունք են խնդրում, մի քանիսն էլ արդեն ունեն, պ. Չալխուշյանը գալիս է մեր դպրոցների եղածն էլ սահմանափակելու։
Ի՞նչն է առիթ տվել, հարցնում ենք, և ի՞նչ իրավունքով։
Պ. Չալխուշյանը իր հոդվածի մեջ գրում է. «Ասում են աշակերտները չեն ուզում հաճախել եկեղեցի, երգել պատարագի ժամանակ, անգամ չեն ուզում սովորվել կրոն և բոլորի ձգտումն է մտնել համալսարան...»։
- ↑ *) Ընդգծումները մերն են: Հ.Թ: