Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/304

Այս էջը հաստատված է

армянского училища, то я вполне разделяю мнение патриарха Иоаннеса[1]), чтобы его обратить в эдешнюю армянск. Семинарию и т. д. և շարունակության մեջ ասում է, թե դպրոցի համար կտակած ու նվիրած փողերն էլ կգնան «преимущественно для обучения бедных армян из священнического и других сословий, поступающих в духовное звание» и. т. д. (Акты собр. Кавк, археогр. комис., т. VIII, стр. 302—3).

Ինչպես տեսնում եք, Հովհ. Կարբեցի կաթողիկոսը առաջարկել է և բարոն Ռոզենն էլ նրա հետ միանգամայն համաձայն է եղել։ Իսկ թե ինչպես վերևը, Պետերբուրգում լիովին չի անցել այս առաջարկը, դա երկար պատմություն է։ Ես միայն կամեցա ցույց տալ, որ անհիմն չեն եղել իր ժամանակին Ներսես Աշտարակեցու և Ա. Երիցյանի մեղադրանքը։

Բայց ենթադրենք, թե Հովհաննես Կարբեցին այդպիսի առաջարկ չի արել։

Ավելի լավ։ Ուրեմն, դուրս կգա, որ նույնիսկ Հովհ. Կարբեցին էլ չի ասել այն, ինչ որ ասում է պ. Գր. Չալխուշյանը։ Եվ տեր հայրը, որ աշխատում է Հովհ. Կարբեցուն ազատել այդ մեղադրանքից, թե նա այդպիսի առաջարկ չի արել, անպատճառ պետք է մեղադրեր պ. Չալխուշյանին, որ այդպիսի առաջարկ է արել։ Բայց, չգիտեմ ինչու, այդ մասին լռում է ու պ. Լեոյի օձիքն է բռնում, որ այստեղ ոչ մի հանցանք ու մասնակցություն չունի, ասում է՝ նա մթնեցրել ու շփոթել է պատմությունը, մինչդեռ հենց ինքը, հ<այր> Գեղամյանը իր «Պատմական քաղվածքները» գրելիս օգտվել է և պ. Լեոյի պատմական գրվածքներից ու անունն էլ դրել աղբյուրների ցանկում։

ՎԱՅԵԼՈՒՉ ԽՈՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ Պ‹ԱՐՈՆ› Ա. ԵԶԵԿՅԱՆԻ ՀԵՏ

Պ<արոն> Եզեկյան, Դուք գուցե նկատած լինեք, որ մեր մամուլի մեջ, ով ուզում է լինի, հենց որ բանակռիվ է

  1. Ընդգծումները մերն են: Հ. Թ.: