Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/319

Այս էջը հաստատված է

պալատական երգիչն էր մեր հոյակապ Սայաթ-Նովան։ Եվ վրաց թագավորիցն է, որ Ղուկաս կաթողիկոսը խնդրում է՝ թույլ տալ Հովնաթանին գնալու Էջմիածինը շքեղազարդելու իր նկարներով։ Նկարիչ Հովնաթանի և իր աշակերտների նկարները Էջմիածնում 120-ից ավելի են եղած, իսկ այժմ հազիվ 20—30 հատ են մնացել, ինչպես գրքի հառաջաբանում գանգատվում է Չոպանյանը[1]):

Նկարիչ թոռից թերևս ավելի բախտավոր չի բանաստեղծ պապը, Նաղաշ Հովնաթան աշուղը, որ և նկարիչ է եղել միաժամանակ։ Նա էլ, անկասկած, շատ բան է կորցրել։

Հենց պ. Չոպանյանը իր հառաջաբանի մեջ (էջ 16) ասում է. «Կան ալ տաղեր, որոշ հատվածներու բաժանմամբ, ուր կգտնեք տողեր՝ անկանոն՝ օրինակչի աղավաղման հետևանքով։ Մերթ այլևայլ վարիանտներե օգտվելով, կամ երբ շատ դյուրին էր գուշակել պակսած բառը՝ լրացուցած եմ տողը…։

Եվ, այսուամենայնիվ, հենց առաջին ընթերցումից պարզ երևում է, որ դեռ շատ տեղեր կան ու մնում են աղավաղած։

Նաղաշ Հովնաթանը ծնվել է աշուղների հայրենիքում՝ Զանգեզուրի (Սիսական) Շոռոթ ավանում 1661 թվին, մեռել է 1722-ին։ Շատ աշխարհ տեսած, գիր ու գիտություն սովորած, ազնիվ ու քեֆ սիրող մի անձնավորություն է եղած և շատ սիրված իր ժամանակին։

Զգայուն սրտի տեր, հոգին մաքուր, հայացքը պարզ։ Իր տաղերն էլ էդպես են։ Նա կրտսերներից է էն փառավոր շարքի մեջ, որի գլուխը կանգնած են Նահապետ Քուչակն ու Սայաթ-Նովան, բայց շատ սիրուն տողեր ու տեղեր ունի ու շատ տեսակետներից մեծ հետաքրքրություն է զարթեցնում։


Էս բանաստեղծն էլ, իրենից ավելի տաղանդավորների նման, տոգորված է Արևելքի վառ արևի տակ, ազգերի գերեզմանների

  1. Պատմում են, որ նկարիչ Հովնաթանը անցել է Պարսկաստան՝ շահի պալատը նկարազարդելու, և ճանապարհին ներքին Ագուլիսի եկեղեցու պատի վրա նկար է թողել հիշատակ: Ասում են Թիֆլիսում էլ կան նրա նկարներից: Հ. Թ.: