Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/32

Այս էջը հաստատված է

Հողի կողմից ավելի բախտավոր են ռուսներն ու մալականները, որոնք թեև ուշ եկվորներ են, բայց լավ և ընդարձակ տեղեր են գրաված, և բացի ունեցածը համայնական ուժով նորանոր հողեր են գնում։

Սրանց օրինակին հետևելով հայ կաթոլիկներն ևս, իրանց Սարգիս վարդապետ Յազճյանի հորդորանքով 1892 թվին նշանավոր հողեր գնեցին։

Տոկուն և ժրաջան գերմանացի գաղթականներն էլ այգեգործությամբ և առհասարակ օրինակելի գյուղատնտեսությամբ ապահովել են իրանց և ապրում քաղաքավարի, գեղեցիկ տներում, առանձնացած, ջոկված մյուս ազգություններից, սառն ու մռայլ բնավորությամբ։

Սակայն Բորչալվի մասին խոսելիս հայերից հետո երկրորդ խոսքը պատկանում է թուրքերին, թե բազմության և թե կատարած դերի պատճառով։

Թարաքյամա թուրքերը, որ ամառ ժամանակ տաք դաշտերից հեռանում, սարերն են բարձրանում, հարևան հայերին հանգիստ չեն թողնում գողություններով։ Սրանք անհանգիստ ժողովուրդ են և հակված դեպի ավազակությունը։ Սրանց հարազատ զավակներն են Քյարամ, Տաշդամուր, Սամադ, Մասուր, Ավդի, և այլ նշանավոր ավազակներն իրանց խմբերով, որոնք ահով ու սարսափով են անցկացել Բորչալվի վրայից։

Սրանց հետ քյալլա տալ գիտեն Բորչալվի հայերը․ լոռեցիք՝ դսեղեցիք, լորտուեցիք, շուլավերցիք, աղքորփեցիք։ Գազան թուրքերը կատու են դառնում Լոռու ձորերով անցնելիս։ Այս ձորերումն էլ անպակաս են եղել հայ իգիթներն ու ավազակները, որոնց ահը դեռ չի անցել։

Դեռ չի անցել նրանց ահը, բայց անցնում, թուլանում է ժողովրդի մեջ արիության ոգին։ Չքավորությունը խեղդում է բորչալվեցուն։

Բորչալուն Թիֆլիսի նահանգի բոլոր գավառներից ամենաաղքատն է։ 1894 թվին ոչ մի գավառ Բորչալվի չափ (346.596 ռուբլի) պարտ (недоимка) չի մնացել գանձարանին, միևնույն ժամանակ և ոչ մի գավառում Բորչալվի չափ հանցանքներ չեն գործված։ Հանցանքներն էլ գլխավորապես

30