Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/320

Այս էջը հաստատված է

ու մեծ ավերակների վրա ծնած էն փիլիսոփայությամբ, թե աշխարհքն ունայն է ու կյանքը վաղանցուկ. «Մարդոյ՝ որպէս խոտոյ են աւուրք իւր․ որպէս ծաղիկ վայրի՝ այնպէս ծաղկէ։ Հնչէ ի նմա հողմ՝ և ոչ է, և ոչ եւս երևի տեղի նորա» (Սաղմոս)4։

Կամ ինչպես Օմար Խայամն է ասում.

«Խելամուտ եղիր, ժամանակիդ այս մէկ վայրկյանին մէջ,
Թե դուն չես այն խոտը, որ կը քաղւի և վերստին կը բուսնի»։ (էջ 19[1]


Ապա ուրեմն.

«Այսքան զուր վիշտ մի՛ կրիր, ուրախ ապրէ,
Եվ անարդարության ճամփուն մէջ դուն արդարութեամբ ապրէ․
Քանի որ այս աշխարհիս հուսկ գործը չը գոյութիւն է.
Երևակայէ, թե չը գոյ ես և ազատ ապրէ»։ (53)

                                                                                     (Օմար Խայամ)


Եվ «մի հոգայք վասն վաղւի՝ զի վաղիւն վասն իւր հոգասցի», ինչպես քարոզում է Հիսուսը Պաղեստինից։ Էնպես ապրեցեք, ինչպես Պարսկաստանի մեծ բանաստեղծն է ասում.

«Երկու օրերի հոգը միտքս երբէք չը զբաղեցուց,
Այն օրը, որ չէ եկած և այն օրը, որ անցաւ»։ (9)
Արդ, որովհետև էսպես է.
«Ո՞վ կասի՝ թէ ես կուապրիմ առուտեմէն ինչրու մութըն,
Աստծու ձեռումն հեշտ է՝ մարդու աշխարհք էլ ու մուտըն․․․»։ (36)

                                                                                      (Սայաթ-Նովա)

  1. Օմար Խայամը առնում եմ 1904 թ, Փարիզ, «Անահիտի» մատենադարան, թարգ. Գ. Փառնակի։ Նահապետ Քուչակը՝ Արշակ Չոպանյանի հրատ. 1902 թ. Փարիզ։ Սայաթ-Նովան՝ Ախվերդյանի հրատ. 1852 թ․ Մոսկվա։