Ու
«…անյայտ է,
Թէ այս շունչը, զոր ներս կառնեմ՝ դուրս պիտի տա՞մ, թէ
ոչ»։ (48)
(Օմար Խայամ)
|
|
Հետևաբար՝
«Խելամուտ եղիր, ժամանակիդ այս մեկ վայրկենին մէջ»։
(19)
«Լեցուր գինիին բաժակը․․․»։ (48)
«Մի՛ լքաներ գիրքն ու սիրուհիին շուրթն ու մարգին շուրթը Դեռ հողը քեզ չը գրաւած․․․»։ (28)
(Նույն)
|
|
Եզրակացությունը․
Բարի եղիր, ուրիշին մի ցավեցնիր, եթե քո հավիտենական հանգիստը կը սիրես։ Աշխարհքի ցավը ընկղմիր գինիի մեջ, և սիրիր.
«․․․քանզի
Այն օրը, որ դու առանց սիրո կաւարտես,
Վատնըւած օր ատկէ աւելի չունիս դուն»։ (6)
(Օմար)
|
|
Մեր համեստ Հովնաթանն էլ գիտակ է աշխարհքի և կյանքի ունայնությանը։
«Վաղիւըն ո՛չ գիտեմք թե զինչ ծընանի,
Մարդու կեանքըն վայրի ծաղկի նըմանի,
Որ այսօր բացւել է՝ վաղիւն անցանի»։ (էջ 108)
|
|
Դրա համար էլ հորդորում է.
«Աստւած սիրէք՝ ում սրտում նախանձ կայ՝ հանի․․․
Սուտ աշխարհըս անցաւոր է, մութըն երազ կու նըմանի»․․․(85)
«Խմե՛նք, եղբարք, գինի, մեզ անուշ լինի,
Ածէք, խըմենք գինի, բանըն Աստւած շինի․․․
|
|