Թող չիման տեղ նըստեմք, ջուր լինի և խոտ, (108)
Կարմիր գինի խմենք մէկըզմէկի մօտ,
Միմեանց նըւիրեմք վարդ անուշահոտ»․․․
|
|
Եվ սիրում է ուրախանալ, մանավանդ երբ՝
«Վերանայ ձմեռըն և գայ ամառըն,
Հասանի գինին և թազա գառըն,
Կանաչի խոտըն և ձաղկի ծառըն
Տերևախառըն»․․․ (էջ 103)
|
|
Ու սիրում է։
Սիրում է մի ջահել այրի գեղեցկուհու։ Սիրում է տարերային, իրապաշտ, մեղավոր մի սիրով, որ և խոստովանում ու պատմում է ամենայն պարզությամբ։ Եվ բախտավոր է իր սիրով, գրեթե գանգատ չունի «զալումից»։ Հրճվանքով հանգի է առնում ու երգում իր երջանկության ժամերը։ Սիրած կինն էլ, երևում է, կենսուրախ ու լիասիրտ մի կին է եղած, և՛ ժպտացել է, և՛ ծաղիկ է ձգել, և՛ նամակ է գրել, և՛ աչքով է արել, և՛ այցելել, և՛ պատվերներ տվել․․․ Շատ հետաքրքրական է 17 դարու զանգեզուրցի էս հայ կնոջ պատկերն ու վարք ու բարքը։ Եվ սիրող բանաստեղծը, որ գրեթե նրա ամեն մի շարժումը արձանագրել է, մեզ շատ գաղտնիքներ է հայտնում։ Պատմում է, թե նա ինչպես էր իրեն մտիկ անում ու ժպտում.
«Ղէղաջ աչքով մըտիկ անես,
Ծիծաղելով հոգոց հանես» (39)
|
|
Կամ՝
«Պաղչումըն ծաղիկ քաղես,
Ծածուկ դեպ ինձ ծիծաղես… (36)
Ծիծաղելով աչօք կանես կուզարմանամ…» (44)
|
|
Ծաղիկը։
«Վարդըն ձըգեցիր մեջ գոգիս…
Կտրէն հետ ծաղիկ ձըգեցիր․․․ (41)
|
|