Ձեր կըտերն ծաղիկ ես արել,
Խնծորի մեջըն մեխակ շարել,
Ուղարկել՝ ինձ բարև արել...» (47)
|
|
Նամակ է գրում.
«Քո ձեռօքըն մէկ գիր ես գըրել,
Մեխակ և շաքար մէջըն լըցել,
Ես հիվանդ էի՝ մէյլ իր գըրել,
Ողջացայ, զալո՛ւմ, զալո՛ւմ,
Հեշտացայ, զալո՛ւմ, զալո՛ւմ»: (47)
|
|
Նամակ է պահանջում.
«Ասել ես. տես՝ Նաղաշ տա՞նն ա,
Գիր ուղարկի՝ սիրտըս հովանայ,
Ծածուկ ղըրկի՝ մարդ չիմանայ...
Գըրած եմ, զալո՛ւմ, զալո՛ւմ,
Մըհրած եմ, զալո՛ւմ, զալո՛ւմ»։ (Նույն)
|
|
Իր պատկերը նկարելու պատվեր է տալիս նկարիչ-բանաստեղծ սիրահարին.
«Ասել ես, թէ՝ նա որ նաղաշ է,
Գիտէ՝ ունքերըս ղարաղաշ է.
Ասէք՝ սուրաթիս նըման քաշէ։
Քաշել եմ, զալո՛ւմ, զալո՛ւմ,
Մաշվել եմ, զալո՛ւմ, զալո՛ւմ»։ (Նույն)
|
|
Տաղեր գրելու պատվեր է տալի.
«Ասել ես՝ տետրեր գըրէ տաղով,
Ծաղկե լաջւարդ, ոսկի վարաղով.
Գըրել եմ, կապել բաւթա-բաղով.
Կուղարկեմ, զալո՛ւմ, զալո՛ւմ,
Փափագեմ, զալո՛ւմ, զալո՛ւմ»։ (48)
|
|
Մի այլ տեղ.
«Ասիր՝ տաղ գըրէ, ինձ համբուրէ...» (52)
|
|