Ուզում է այցելի.
«Խաբար ես ղրկել քո բերանէն,
— Ասեք՝ շատ մի՛ հեռանալ տանէն,
Մէկ օր գալու եմ քո քերխանէն».
Մէլով եմ, զալո՛ւմ, զալո՛ւմ,
Սիրոյդ գինով եմ, զալո՛ւմ, զալո՛ւմ»։ (48)
|
|
Եվ գալիս է.
«Շաբաթ օր եկիր իմ սալամըն,
Ձեռըդ առիր դիւիթ-ղալամըն,
Անունս գըրեցիր էնղամըն.
Ինձ խևացըրիր, զալո՛ւմ, զալո՛ւմ,
Մոլորացըրիր, զալո՛ւմ»։ (48)
|
|
«Զալումին» գերված՝ Հովնաթանը երդվում է ընդմիշտ մնալ նրա գերին.
«Ինձ հանեցիր իմ գործ ու բանէն,
Թամաշա կանեմ իմ այւանէն,
Չես թողուլ հեռանամ իմ տանէն.
Քանի ես սաղ եմ, զալո՛ւմ,
Քեզի տութսաղ եմ, զալո՛ւմ» (47)
|
|
Եվ ապրում ու երգում է էս երջանիկ գերության մեջ.
«Ուրախ եմ, զալո՜ւմ, ամա՜ն, ամա՜ն»...
|
|
Էս չարաճճի ու «սիրո թամահ» գեղեցկուհին բանաստեղծի հայրենիքիցն է։ Նաղաշ Հովնաթանը, որ իր թոռնից առաջ կանչվում էր վրաց թագավորի պալատը, գրում է.
«Գիր էի գըրում քու անւանըն,
Միտք ի անում քո սիրոյ բանըն,
Ետնէս ղրկեց*) Վախթանգ խանըն.
Քեզ ո՞նց մոռանամ, զալո՛ւմ,
Ես ո՞նց հեռանամ, զալո՛ւմ»։ (47)
|
|
[1]
- ↑ *)Տպված է՝ ուղարկես, որ անշուշտ աղավաղված է։ Հ. Թ.։