Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/326

Այս էջը հաստատված է

Սըրտիդ խառն է սամուր եախլուղ,

Ոսկի, մարջան ընկած օրթալուղ…

Նարընջի ատլաս կարճ արխալուղ…

Խաթայի գօտիկ, շապիկըդ մով… (46)

Ձգել ես գօտկիդ բարեբար՝

Ոսկի, մարջան ու քահրուբար… (58)

Մատներըդ բարակ, թափած մոմեր… (45)

Կարմիր մատներ՝ ոսկի պուռմայ… (58)

.......Զմրութ մատանի…» (46)


Կարմիր, ամբողջը կարմիր։


Եվ էսպես կարմիր պճնված էս կարմիր, առողջ գեղուհին միշտ իրենց պարտեզի կարմիր վարդերի ու ծաղիկների մեջն է։

«Պաղչի մեջըն ամէն օր վարդ կու քաղես,
Ինձ կու տեսնես՝ աչքով կանես կու ծիծաղես…»(49)


Վարդերն էլ Հովնաթանի համար է քաղում։

«Առավօտուց ցօղըն կարմիր վարդին վրայ մաղած,

Իմ սիրելին ինձի համար տես քանի ցեղ վարդ է քաղած…» (50)

Կամ՝

«Վարդըն ձըգեցիր մեջ գոգիս…» (41)


Վերջապես.

«Ամեն առաւօտ կուգաս ծաղկըներով…» (55)


Իրենց սերն էլ արդեն կապված է գարնան ու վարդի հետ.

«Գարուն որ եղև, ամսոյն Ապրիլի,
Յանկարծ քեզ տեսայ իմ նոր սիրելի… (62)
Ես սիրոյ բանի չէի խապար.
Մէկ օր ինձ տըւիր վարդի նուբար,
Սիրտս տարար քեզ բարեբար,