Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/328

Այս էջը հաստատված է

«…Անկարծ ինծի դէմս ելար՝ ես ատոր կուման չունէի,

Զինչ մեկ մը, որ ծարւած լինի և ինքն ի պաղ աղբիւր

հանդիպի,

Դնէ դնչիկն ու խըմէ, որ սրտին թաւլուքն անցընի» (44)

Կամ՝

«Հընցկուն հեռաւոր էաք, զինչ լուսին ի սարըդ ի դիմաց,

Եկաք մօտևոր եղաք, զինչ զջուրըդ ու ձուկըդ հիտրաց»։ (46)

Հովնաթանի սիրածը մի ջահել այրի է․ Քուչա կինն էլ սրա նման մինը։

«…Եկի հանց եարի մ՚առի, որ սիրած է՝ այլւի թողած…» (71)

Եվ երևի երեխա էլ ունի.

«Գէմ քո մանչն չէ մեռել կամ օտար երկիր գնացել…» (50)

Ու հորանց տանն է ապրում.

«Իմ եարն ի հարանց տանէն հանց ելավ՝ զինչ նավն ի

ծովէն…» (61)

Ահա թե ինչու՝ մինչդեռ Հովնաթանը իր սիրուհու սկեսուրիցն է գանգատվում ու նրանից է գողանում իր սիրո հաճույքները.

«…Քանի քո ըսկեսուր տան չի,
Ե՛կ այվանըն, բե՛ր սեղանըն,
Քեզ հետ խըմի, տաղեր կանչի Ցովնաթանըն» (45)


Քուչակ Նահապետը շարունակ իր սիրածի մորն է անիծում.

«Կրակն ի յերկնից ի վայր թող զքո մայրն ամեն էրէ,

Որ զիս ի քէն ի զատ, զքեզ յիսնէ օտար կու պահէ»։ (59)

Այլ տեղ.

«Բան մի ղալատ արի, որ օձուն ձագը սիրեցի.

Ես վստահութիւն արի, որ օձուն դուռը գընացի.